ՀԱՅՏՆԻ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 14-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
Սոցիոլոգիայի ֆակուլտետում ամփոփվեց երեկ տեղի ունեցած ամենամյա երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին:
![Winners-of-Sociology-conference](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/ie1CQI1abMxLHrRMHZwRDiSexB.jpg?h=bccd1fa5&itok=3aTQK4lq)
Ֆակուլտետի մրցանակին արժանացավ Սոցիալական անվտանգություն և միգրացիոն քաղաքականություն մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի մագիստրանտ Իրինա Եսայանը, 2-րդ մրցանակին՝ նույն մագիստրոսական ծրագրի մագիստրանտ Անժելա Ղալամդարյանը:
Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի մրցանակը շահեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ Զարուհի Սիմոնյանը, Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի մրցանակը՝ Սոնա Ներսիսյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Սոցիալական աշխատանքի ասոցիացիայի մրցանակը՝ Արմինե Շախկյանը (ՎՊՀ):
Լավագույն մրցանակներ են ստացել նաև ֆակուլտետի ասպիրանտներ Տաթևիկ Կարապետյանը, Արևիկ Համբարձումյանը, Արմինե Խանանյանը, ինչպես նաև ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներ Սրբուհի Միչիկյանը, Վահան Ենգիդունյանը:
Մարի Ռաֆյան