ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐԵԼ «ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը, որի տպաքանակը 500 հատ է։
![YSU-100-commemorative-coin](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/QNEgy3ykLYIsgvuTInBLirczwp.jpg?h=bccd1fa5&itok=wefJkaZI)
Հուշադրամի դիմերեսին պատկերված են հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատվածը, որը գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը, իսկ դարձերեսին՝ «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատված:
«ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի ֆոնին ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի պատկերներն են:
Հուշադրամի անվանական արժեքը 1000 ՀՀ դրամ է, այն արծաթյա է, 925 հարգի, քաշը՝ 33,6 գ, տրամագիծը՝ 40 մմ։
«ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես): Այն հատվել է Լիտվայի դրամահատարանում: