- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ. ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ
Օգոստոս 28, 2019 | 14:55
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ. ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ
Հանրակացարանում տեղավորվելու վերաբերյալ դիմումները պետք է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր հարցերով գծով պրոռեկտորին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 201 սենյակ) մինչև սեպտեմբերի 15-ը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանն ասաց, որ ուսանողների դիմումները քննարկվելու և բավարարվելու են՝ ըստ դիմում ներկայացնելու ամսաթվերի հերթականության:
«Դիմում կարող են ներկայացնել ինչպես ԵՊՀ, այնպես էլ մյուս բուհերի ուսանողները, սակայն այլ բուհերի ուսանողներին ուսանողական հանրակացարանում սենյակ կհատկացվի ԵՊՀ ուսանողներին տեղավորելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում»,- նշեց Արարատ Մալխասյանը:
Նրա տեղեկացմամբ, դիմումը հաստատելուց հետո ուսանողի հետ կնքվելու է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր՝ մինչև ուսումնական տարվա ավարտը ժամկետով:
Տեղեկացնենք, որ ԵՊՀ ուսանողական հանրակացարանում մեկ անձի կեցության և կենցաղի սպասարկման ամսական վճարը մեկտեղանոց սենյակում կազմում է 55 հազար ՀՀ դրամ, երկտեղանոց սենյակում՝ 45 հազար ՀՀ դրամ (1 անձը), երեքտեղանոց սենյակում՝ 40 հազար ՀՀ դրամ (1 անձը), չորստեղանոց սենյակում՝ 35 հազար ՀՀ դրամ (1 անձը)՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը:
Քնար Միսակյան