- Գլխավոր
- Նորություններ
- ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐԻ՝ ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ԵՊՀ 4 ՄԱՐԶԻԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԴԱՐՁԵԼ Է ՉԵՄՊԻՈՆ
Ապրիլ 22, 2022 | 15:43
Կրթություն
Ուսանողական
ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐԻ՝ ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ԵՊՀ 4 ՄԱՐԶԻԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԴԱՐՁԵԼ Է ՉԵՄՊԻՈՆ
Կայացավ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ բազկամարտի առաջնությունը, որի եզրափակիչ փուլում ԵՊՀ ուսանող Արման Հարությունյանը ձախ ձեռքով պայքարում զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը: Մյուս մարզիկները նույնպես գրանցեցին բարձր արդյունքներ:
ԵՊՀ մարզիկները շարունակական հաջողություններ են գրանցում սպորտի ոլորտում: Այս անգամ բազկամարտի առաջնությանը նրանք փայլեցին իրենց սպորտային ունակություններով: ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արման Հարությունյանը 80 կգ քաշային կարգում՝ ձախ ձեռքով պայքարում, զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը:
90+ կգ քաշային կարգում՝ և՛ աջ, և՛ ձախ ձեռքով պայքարում, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սերոբ Ժամկոչյանը:
Յուրա Թարվերդյանն էլ 80 կգ քաշային կարգում՝ և՛ աջ, և ձախ ձեռքով պայքարում, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Աջ ձեռքով պայքարի երրորդ տեղում դարձյալ Արման Հարությունյանն էր:
70 կգ քաշային կարգում՝ ձախ ձեռքի մրցապայքարում, երրորդ տեղը գրավեց ԵՊՀ մարզիկ Վահրամ Պողոսյանը:
Մարզիչներն էին Աշոտ Սարգսյանը և Հայկ Բաբուրյանը:
ԵՊՀ մարզիկների հաղթանակին նախորդել են երկամսյա պարապմունքներ:
Նշենք, որ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ բազկամարտի առաջնությանը մասնակցում էին 8 համալսարանների մարզիկներ: