ԵՊՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի հրամանով, ԵՊՀ հիմնական աշխատողները կստանան դրամական պարգևատրում՝ ապրիլ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 0.5 դրույքը:
Պարգևատրումը, ըստ հրամանի, իրականացվում է 2021 թ. ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշվի «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
Հրամանի համաձայն՝ պարգևատրումը չի վճարվի 2021 թվականի ընթացքում վեց ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող և հրամանի ստորագրման օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներին:
Դրամական պարգևատրումը վճարվելու է՝ սկսած 2021 թ. հուլիսի 3-ից:
Պատրաստեց Քնար Միսակյանը