- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
Հոկտեմբեր 26, 2018 | 17:59
Քաղաքականություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
Այսօր ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հյուրընկալվեցին Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում:
Հիշեցնենք, որ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ իրականացվող մարզային այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրազեկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև դեպի ԵՊՀ ուղղորդելուն:
Գորիսի թիվ 4 ավագ դպրոց էին այցելել Ֆրանսիական բանասիրության ամբիոնի դոցենտ Ռուզան Միրզոյանը, Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Էմիլիա Կարապետյանը, Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի ասիստենտ Եվա Սողոյանը:
Այցելությունը ոգևորել և տպավորել էր համալսարանականներին: Վերջիններս աշակերտներին ներկայացրին ֆակուլտետների պատմությունը, լայնածավալ գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները, աշխատաշուկայի պահանջները:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնի դոցենտ Ռուզան Միրզոյանը աշակերտներին ծանոթացրեց ֆրանսերենի նրբություններին և առաձնահատկություններին:
Նա փաստեց, որ աշակերտները հետաքրքրված էին օտար լեզուներով:
Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Էմիլիա Կարապետյանն էլ ասաց, որ դասախոսությունը նվիրված էր աստղագիտությանը .«Ես շատ ուրախացա, երբ դասախոսությունից հետո ինձ մոտեցան երկու աշակերտ և ասացին, որ հստակ որոշել են դիմել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ»:
Աշակերտներն աչքի ընկան դասախոսությունները խորությամբ լսելու և ընկալելու ունակությամբ: Հանդիպման վերջում հնչեցին տարաբնույթ հարցեր: