Ապրիլ 28, 2022 | 17:38
Կրթություն
Առաջնությանը մասնակցում էին ՀՀ 11 ուսումնական հաստատությունների հավաքական թիմեր:
Երևանի պետական համալսարանի թիմը 168 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Երկրորդ հորիզոնականում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմն է՝ 155 միավորով:
Երրորդ հորիզնականն զբաղեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը:
Թիմային մրցաշարից բացի՝ անցկացվեց նաև անհատական առաջնություն:
Տղաների անհատական պայքարում առաջին տեղը գրավեց ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Եղիշե Ավագյանը:
Աղջիկների պայքարում առաջին կարգի մրցանակակիրը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Անգելինա Սայադյանն է: