- Գլխավոր
- Նորություններ
- ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՏԱՐՐ ԿԲԱՑԱՀԱՅՏԻ
Փետրվար 05, 2019 | 10:10
Գիտություն
ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՏԱՐՐ ԿԲԱՑԱՀԱՅՏԻ
Ամերիկյան գիտահետազոտական «Science Magazine» ամսագիրը Դուբնում (ՌԴ) գործող Միջուկային հետազոտությունների միասնական ինստիտուտի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ գործող Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գործունեության և Մենդելեևի աղյուսակի 150- ամյակի մասին հոդված է հրապարակել: Այս մասին գրում է «Ռուսարմինֆո» կայքը:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ 85-ամյա Յուրի Հովհաննիսյանը, որի անունն է կրում Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը (Oganesson/Og), ոչ միայն կենդանի լեգենդ է, այլև գիտնական, որը կանգնած է նոր տեխնոլոգիական հեղափոխության շեմին:
«Առաջ շարժվելու նպատակով Հովհաննիսյանի գլխավորությամբ գործող Ֆլերովի անվան լաբորատորիան 60 միլիոն դոլար արժողությամբ նոր ձեռնարկություն է կառուցել՝ Գերծանր տարրերի ֆաբրիկա (SHEF): Հենց այստեղ են Հովհաննիսյանը և նրա գործընկերները մտադիր բացահայտել 119-րդ ու 120-րդ տարրերը»,- գրում է հրատարակությունը:
Նշվում է նաև, որ աղյուսակի նոր տարրերի բացահայտման ուղղությամբ աշխատանքները մեկնարկելու են այս գարնանը:
«Science Magazine»-ը կարծում է, որ արդի ժամանակների որևէ գիտնական միջուկային ֆիզիկայում այնքան կարևոր հայտնագործություններ չի արել, որքան ծագումով հայ գիտնականը:
Ավելի վաղ կայքը հայտնում էր, որ աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է տրվել:
Նադեժդա Տեր-Աբրահամյան