«ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Բանախոսը՝ ID («ԱյԴի») բանկի HR տնօրեն Մարիանա Էդիլյանը, ներկայացրեց մարդկային ռեսուրսների կառավարչի դերը կազմակերպությունում, ինչպես նաև կազմակերպության հիմնական աշխատանքներն ու գործառույթները:
![discussion-at-YSU](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/mbhKzIn10pUvtiDJ3Lbwa2VwaI.jpg?h=bccd1fa5&itok=PElJTMVO)
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Պալեանների անվան դահլիճում կազմակերպել էր հանդիպում Մարիանա Էդիլյանի հետ:
Մ. Էդիլյանը ներկայացրեց ոլորտում հաճախ հանդիպող խնդիրների օրինակներ՝ առաջարկելով դրանց լուծումները։ Կարևորելով մասնագիտության դերը՝ բանախոսն ընդգծեց. «Կորպորատիվ մշակույթում խոսքը գործողությունից չպետք է տարբերվի»։
Մ. Էդիլյանն ուսանողներին խորհուրդ տվեց ճիշտ օգտագործել ժամանակն ու ռեսուրսները, ինչպես նաև գնահատել թիմի բոլոր աշխատակիցներին: