ԵՊՀ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում կազմակերպվեց «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության» մասին կոնվենցիային (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա) համապատասխանեցման գործողությունների պլանի մշակման քննարկում:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օ. Գեղամյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Կ. Զարիկյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մ. Չաքրյանը, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ արդարադատության նախարարությունների, Օրհուս կենտրոնի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:
ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում քննարկվեցին Հայաստանի կողմից չկատարված պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական որոշ փոփոխությունների հարցերը, քարտեզագրվեց դրանց մի մասի նախաձեռնման ու իրականացման համար անհրաժեշտ գործողությունների պատկերը:
Առաջիկայում կկազմվի և կներկայացվի նաև գործողությունների պլանի նախնական տարբերակը: