ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Մ․ Վ․ ՄՅԱՍՆԻԿՈՎԻՉԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հոկտեմբեր 21, 2022 | 14:58
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Մ․ Վ․ ՄՅԱՍՆԻԿՈՎԻՉԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի հետ հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը։ ԵՊՀ ռեկտորը ակտիվ գործունեության և միջբուհական կապերի ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մ․ Վ․ Մյասնիկովիչին հանձնել է շնորհակալագիր։
Հրավիրյալ պատվիրակությանը ներկայացվել են ԵՊՀ գործունեությունը, միջազգայնացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում գործող կրթական ու գիտական հաստատությունների հետ ունեցած կապերը՝ փաստելով, որ համալսարանը պատրաստ է ընդլայնելու համագործակցային շրջանակը։
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԵՊՀ-ում գործող Ռուսական հետազոտությունների կենտրոնի առկա ներուժի, զարգացմանն ուղղված ծրագրերի ու միջոցների մասին, ինչպես նաև քննարկվել է ԵԱՏՄ տարածքում ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հեռանկարները, միջբուհական համատեղ կրթական ու հետազոտական նախագծեր կյանքի կոչելու պայմանները, ինչպես նաև ԵՏՀ ընձեռած հնարավորությունները՝ միտված գիտական և փորձագիտական տեսանկյունից քննարկելու Եվրասիական տնտեսական ինտեգրման և Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման հարցերը։
Հանդիպումից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահն համալսարանականներին ներկայացրել է դասախոսություն՝ հանգամանալից ծանոթացնելով Եվրասիական տնտեսական միության գործունեությանը։