Հոկտեմբեր 05, 2018 | 12:28
Կրթություն
Ըստ ԵՊՀ ռեկտորի ստորագրած հրամանի` լրացուցիչ լուծարքային շրջանը կազմակերպվելու է հանձնաժողովներով սույն թվականի հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում: Վերահանձնման տվյալները ԵՊՀ ուսումնամեթոդական վարչություն են ներկայացվելու սույն թվականի հոկտեմբերի 10-ին:
Ի լրումն «Լրացուցիչ լուծարքային շրջան կազմակերպելու մասին» հոկտեմբերի 3-ի հրամանի՝ սեպտեմբերի 4-ին ԵՊՀ ռեկտորը ստորագրել է հրաման, ըստ որի՝ 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի պարտքերի մարման երկու շրջաններից հետո բակալավրիատի և մագիստրատուրայի՝ մեկ առարկայից ավելի պարտք ունեցող, հեռացման ենթակա ուսանողների համար ևս կազմակերպվելու է լրացուցիչ լուծարքային շրջան՝ թույլատրելով հանձնել մեկ ակադեմիական պարտք: