- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Հոկտեմբեր 27, 2022 | 20:55
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Հանրապետական գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին ՀՀ բնական ռեսուրսների տարբեր տեսակների հիմնախնդիրներին վերաբերող թեմաներով զեկուցումներ։ Այն նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը։ Դեկանի խոսքով՝ գիտաժողովն ամենամյա բնութ է ունենալու, քանի որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են ընձեռում ինչպես գիտական նորանոր ուսումնասիրություններ կատարելու, այնպես էլ մեր անմահ հերոսների հիշատակը վառ պահելու, նրանց չկատարած հետազոտություններն իրագործելու։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան Վահրամ Վարդանյանն արժևորեց այսօրինակ թեմատիկ միջոցառումների կազմակերպումը և ընդգծեց, որ դրանց թիվը պետք է ավելանա:
Գիտաժողովի առաջին նիստի նախագահն էր սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, որն անդրադարձավ ՀՀ բնական ռեսուրսների ուսումնասիրության, դրանց հիմնախնդիրները բացահայտելու և բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար լուծումներ առաջարկելու կարևորությանը։
Նիստում ներկայացվեցին 20 հոդվածներ, որոնք վերաբերում էին մասնավորապես հողերի դեգրադացիային, սողանքային և սեյսմիկ ռիսկերի գնահատմանը, ստորերկրյա ջրերի պաշարների գնահատմանը, զբոսաշրջային բնական ռեսուրսների գրավչության ապահովմանը, ինչպես նաև բնական ռեսուրսների գեոդեզիական մշտադիտարկման արդյունքների վերլուծությանը:
Ամփոփելով գիտաժողովի առաջին օրը՝ Մ. Գրիգորյանը նշեց, որ զեկուցումները հարուստ էին փաստագրական ու վիճակագրական հավաստի տվյալներով, ինչպես նաև աչքի էին ընկնում վերլուծական աշխատանքով, որոնք կատարվել են հետազոտական տարբեր մեթոդների և գործիքների միջոցով: