- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԸ
Հոկտեմբեր 11, 2019 | 15:13
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԸ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի մասնաշենքում այսօր մեկնարկել է Եվրոպական մաթեմատիկական միության ղեկավար մարմնի արտագնա նիստը, որը տևելու է երեք օր:
Հայկական մաթեմատիկական միության և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպված նիստին մասնակցում են եվրոպական երկրների մաթեմատիկական միությունների նախագահները, այդ թվում՝ Եվրոպական երկրների մաթեմատիկական միության նախագահը:
Հանդիպմանը զեկուցումով հանդես եկավ նաև ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր, Հայկական մաթեմատիկական միության նախագահ Յուրի Մովսիսյանը:
«Մեր նպատակն է քննարկել մաթեմատիկայի զարգացման հարցերը եվրոպական երկրներում և Հայաստանում: Սա աննախադեպ երևույթ է, քանի որ եվրոպական երկրների մաթեմատիկական միությունների նախագահներն առաջին անգամ են Հայաստանում: Հույս ունեմ, որ այս հանդիպումը նպաստելու է Հայաստանում մաթեմատիկայի և հարակից մասնագիտությունների, հատկապես կիրառական գիտությունների, ինչպես նաև հետագա համագործակցության զարգացմանը»,- նշեց միջոցառման պատասխանատու Յուրի Մովսիսյանը:
Հասմիկ Ասլանյան