«Հայոց հին շրջանի պատմության հիմնահարցերը». գիտաժողով՝ նվիրված պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հիշատակին ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ջանքերով անցկացվեց հանրապետական գիտաժողով, որի շրջանակում զեկուցողները ներկայացրին պատմաբան Արտակ Մովսիսյանի կյանքն ու գործունեությունը՝ անդրադառնալով նրա գիտական հետաքրքրություններին և ժառանգությանը:
Ֆինանսական միջոցներ կտրամադրվեն գիտական աշխատանքների հրատարակության համար․ նոր կարգ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ծախսերը փոխհատուցելու համար մրցույթ կազմակերպելու և ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգը։
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեծանուն լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանի 100-ամյակին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեծանուն լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանի 100-ամյակին: Հոբելյանական միջոցառումը նպատակ ուներ վերարժևորելու մեծ լեզվաբանի գիտական ժառանգությունը, հարգանքի տուրք մատուցելու մեծ գիտնականին:
«Ասորագիտությունը Եվրոպայում. անցյալ և ներկա». դասախոսություն ԵՊՀ-ում Զալցբուրգի համալսարանի ասորական նախագծի ղեկավար, դասախոս, դոկտոր Ահո Շեմունկաշոն ԵՊՀ-ում կայացած հանդիպման շրջանակում դասախոսություն ներկայացրեց Եվրոպայում ասորագիտության հիմնադրման և զարգացման մասին: Հանդիպման նպատակն էր նպաստել ուսանողների շրջանում ասորերենի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը՝ ուղենշելով գործակցության հնարավոր նոր ուղիներ:
ԵՊՀ այցելեց ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանը Նպատակ ունենալով ամրապնդելու գործընկերային կապերը, նպաստելու միջմշակութային հաղորդակցությանը՝ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց հանդիպում ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ: Հանդիպման ժամանակ Բրազիլիայի դեսպանը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար:
Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսորը՝ ԵՊՀ-ում. ամրապնդվում են գործընկերային կապերը ԵՊՀ-ում «Մոլեկուլյար գենետիկական գործիքակազմի կիրառումը մակաբուծության մեջ» թեմայով դասախոսություն ներկայացրեց Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Յուլիա Վալոչնիկը: Նա ԵՊՀ այցելեց բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանն ուղղված գործընկերության ծրագրի (APPEAR) շրջանակում:
ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, նպատակ ունենալով համատեղ ուժերով նպաստելու գիտական ու կրթական ոլորտների զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների և ուսանողների համար ստեղծելու տեսական ու գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր։
Դասախոսությունների շարք՝ նվիրված թաթերենին. ԵՊՀ-ում է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ժիլ Օտյեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում դասախոսություններ է անցկացնում Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի (Փարիզ) Կովկասի լեզուների և բանասիրության բաժնի դոկտոր Ժիլ Օտյեն: Պրոֆեսորը ներկայացնում է Ադրբեջանում խոսվող կովկասյան պարսկերենի (թաթերենի) բարբառներին նվիրված դասախոսություններ:
Գիտական հրապարակումները՝ հետազոտողի արդյունավետ աշխատանքի վկայություն Գերկարճ իմպուլսների կիրառություններն այսօր արդեն չեն սահմանափակվում ֆեմտոկենսաբանությամբ, ֆեմտոքիմիայով կամ ֆոտոնիկայով։ Դրանք ընդգրկում են ժամանակակից գիտության և տեխնիկայի բազմաթիվ ոլորտներ՝ նյութագիտություն, բժշկություն, հաղորդակցություն, արտադրություն։ Գերկարճ ալիքների ուսումնասիրությունը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի ամբիոնի դոցենտ Աղավնի Կուտուզյանի հետազոտության առանցքում է:
ԵՊՀ գիտական խորհուրդն ընտրել է ֆակուլտետների դեկաններ Ապրիլի 3-ին, 5-ին և 8-ին Իրավագիտության, Փիլիսոփայության և հոգեբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների դեկանների ընտրության օրակարգով անցկացվեցին ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստեր: