Փոփոխություններ մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգում Հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի ռազմավարական առաջնահերթությունները և ուսանողակենտրոն սկզբունքներից բխող բարեփոխումները՝ ԵՊՀ մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կիրառվում են 2023-2024 ուսումնական տարվանից սկսած:
Հայագիտությունը՝ միջազգային հեղինակավոր հանդեսներում ԵՊՀ-ն, հանդիսանալով գիտահետազոտական հաստատություն, խթանում է միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում հոդվածների հրապարակումը: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այս ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել․ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը փորձում է հայագիտության ոլորտը ներկայացնել միջազգային հարթակներում՝ գիտահետազոտական հոդվածներ տպագրելով գիտական բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում:
Գիտահետազոտական նոր նախագծեր ԵՊՀ-ում Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում Երևանի պետական համալսարանի առաջնահերթ նպատակներից է: Այդ նպատակն իրագործելու համար համալսարանում պարբերաբար կատարվում են լսարանների և լաբորատորիաների վերանորոգման ու նորագույն սարքավորումներով համալրման աշխատանքներ:
Արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ ԵՊՀ օրակարգում Երևանի պետական համալսարանը շարժվում է ժամանակին համընթաց և տրամադրում բարձրորակ կրթություն՝ գործնականում ապահովելով զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված խնդիրների լուծումը: Այս հոդվածում անդրադարձել ենք արհեստական բանականության ոլորտում համալսարանի իրագործած ծրագրին՝ «Krisp» ընկերության հետ համատեղ հիմնած «YSU-Krisp AI Lab» լաբորատորիայի գործունեությանը, ձեռքբերումներին և հետագա ծրագրերին:
Լեզվական հմտությունների զարգացման հետքերով. ԵՊՀ ուսանողներն առաջին անգամ Կատարի համալսարանում են Երևանի պետական համալսարանի առաջնահերթ նպատակներից են բուհի միջազգայնացումը և օտարերկրյա համալսարանների հետ գործակցային կապերի ամրապնդումը, ինչի շրջանակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողներ Արմինե Կարապետյանը, Անահիտ Քոչարյանը և Միլենա Համբարձումյանը 2023-2024 ուստարում կրթություն են ստանում Կատարի համալսարանի Ոչ լեզվակիրների համար արաբերենի ուսուցման կենտրոնում։
Ֆիզիկայի բնագավառում ջերմաստիճանային չափումներ կատարելու նոր հնարավորություններ ԵՊՀ-ում ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված են լաբորատոր ենթակառուցվածքների բարելավման ու նորագույն սարքավորումներով լաբորատորիաների վերազինման խնդիրներ, որոնց լուծումն ուղղված է կրթական միջավայրի լավարկմանը, նորարարական հետազոտությունների և գիտության զարգացմանը։ Այս նպատակների իրագործմանն է միտված ԵՊՀ օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան գերժամանակակից նոր սարքավորմամբ համալրելու ծրագիրը։
ԵՊՀ-ի և «Լիդիան Արմենիայի» միջև կնքվել է մտադրությունների հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն այսօր ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ ու կրթագիտական այլ ծրագրեր իրականացնելու համար։
ԵՊՀ-ն ընդլայնում է գործընկերային կապերը բրիտանական և արտասահմանյան այլ բուհերի հետ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., իրանագիտության ամբիոնում պարսկերենի դասավանդման միջազգային կրթական ծրագրի համակարգող Նունիկ Դարբինյանը Քեմբրիջի համալսարան կատարած գործնական այցի շրջանակում մասնակցել է գիտաժողովի և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ՝ բրիտանական և արտասահմանյան այլ բուհերի հետ գիտակրթական նոր համագործակցություններ հաստատելու ուղղությամբ:
ԵՊՀ ուսանողները մասնակցել են Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծարար մրցույթի մրցանակաբաշխությանը ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, նպատակ ունենալով խթանելու ԵՊՀ ուսանողների ակտիվ ներգրավվածությունը միջազգային հեղինակավոր մրցույթներում, ապահովում է ուսանողների մասնակցությունը մշակութաստեղծ ծրագրերի, մրցույթների և այլ միջոցառումների։
ԵՊՀ-ում կգործի Երկրի հեռազննման լաբորատորիա ԵՊՀ-ում կկատարվի տիեզերական լուսանկարների և աերոլուսանկարների վերծանում՝ ջրային, հողային ռեսուրսների կառավարման, կլիմայի փոփոխության և բնական աղետների ռիսկերի գնահատման ոլորտներն ուսումնասիրելիս։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվեց Երկրի հեռազննման լաբորատորիա։