Ի՞ՆՉ ՁԱՅՆԵՐ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ Բոլորս էլ գիտենք, որ տիեզերքն անսահման մեծ տարածություն է: Այն հարուստ է շատ մոլորակներով, գալակտիկաներով ու խմբավորումներով, որոնք հաշվելն անհնար է։ Ոմանց տիեզերքն ապշեցնում է, ոմանց հիացնում, իսկ ոմանց էլ՝ վախեցնում, քանի որ միայն բացահայտված գալակտիկաների թիվն անցնում է 500 միլիարդից։ Հետաքրքիր է այն, որ գրեթե բոլոր տիեզերական մարմինները կարող են արձակել իրենց յուրահատուկ, անկրկնելի ձայները, և հետազոտողներին հաջողվել է ձայնագրել դրանցից մի քանիսը։ Նրանց շնորհիվ մենք կարող ենք լսել, թե ինչ ձայներ են արձակում արևը, Սև անցքերը կամ մեր Երկիր մոլորակը։
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐ, ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով:
«ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԱՅԴ «ԻՇԽԱՆԱԿԱՆ» ԵՎ «ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ» ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ». ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Գևորգ Մուրադյանը լրագրողների հետ ունեցած հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է վերջիններիս հուզող մի քանի հարցերի:
«ԵՊՀ-ՈՒՄ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է ԴՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԱՅՆԻՆՉ ԿԱՆ ԲՈՒՀԵՐ, ՈՐՈՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ Անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բարձրաձայնած հարցերից երկուսին, այն է ՝ ԵՊՀ կազմում ավագ դպրոցի ու քոլեջի բացակայությանը և Հայաստանում ամերիկյան, սլավոնական, ֆրանսիական համալսարանների և Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ բակալավրիատի ընդունելության անհավասար պայմաններին, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Կարապետյանը հարց հղեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին.
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ԽՆԴՐԵՑ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԴԵՄ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻՆ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ներկայացնելով գիտահետազոտական ծրագրերի և գիտության ֆինանսավորման ավելի պակասեցումը, մասնավորապես՝ աշխատավարձերի ցածր մակարդակը, նշեց, որ այսպիսով վտանգի տակ է հայտնվում համալսարանը հեռանկարային երիտասարդ մասնագետներով համալրելը:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՆՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՈՒՆԻ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԻՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՃԱՄԲԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ ԵՊՀ ուսանողները դեկտեմբերի 31-ին Իրանում մասնակցել են Սառցամագլցման միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպած ճամբար-դասընթացներին և Հայաստան են վերադարձել հաղթանակով:
ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով նիստը տեղի է ունենալու ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին:
ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԹՌՉՈՒՆՅԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՊՀ դոկտորներ Ա. Թռչունյանի և Կ. Թռչունյանի հեղինակած «Վերանայված խմորում. ինչպե՞ս են միկրոօրգանիզմները գոյատևում էներգիայի սահմանափակման պայմաններում» վերնագրով տեսակետային հոդվածը տպագրվել է հեղինակավոր «Trends in Biochemical Sciences» 15.678 ազդեցության գործակից ունեցող ամսագրում:
ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԳՏԵԼ ԵՆ ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուս համալսարանի քիմիական լաբորատորիայի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի տպագիր տարբերակը, որն այսօր առկա տարբերակներից ամենահինն է: