- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հունվար 21, 2019 | 14:21
Քաղաքականություն
ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով նիստը տեղի է ունենալու ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի օրակարգային առաջին և երկրորդ հարցերով նախատեսվում է անցկացնել խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունները:
Օրակարգային երրորդ հարցի շրջանակում նախատեսվում են 2017-2018 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացումը և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2017-2018 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատումը:
Նիստի ընթացքում տեղի կունենա «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2018 թ. (հունվար-նոյեմբեր ամիսներ) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդում:
Օրակարգային 5-րդ հարցով իրականացվելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատումը:
Նիստի 6-րդ և 7-րդ հարցերի շրջանակներում էլ նախատեսվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումները:
Քնար Միսակյան