ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՉԻՊԱՎՈՐՈՒՄԸ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ Ինչո՞ւ պահել դրամապանակ, վճարային քարտեր կամ ընդհանրապես գումար, եթե կարելի է այդ ամենն ունենալ մաշկիդ տակ պատվաստված չիպի միջոցով. այսպես է մտածում Շվեդիայի բնակչության մոտավորապես կեսը։
«ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԹԵ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՐԳԱՐՏԱՀԱՏԻԿՆԵՐԸ». ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ Վերջերս Լոս Անջելեսում մեկնարկել են հայագիտական ծրագրերի լայն ուսումնասիրություններ։ ԱՄՆ-ի արևմտյան թեմի առաջնորդարանի հովանու ներքո իրականացվող ծրագրերին մասնակցել է բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Նորայր Պողոսյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՑ 2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները՝ մարտի 11-ից:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ու քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնների դասախոսների կողմից համատեղ իրականացվող «Անչափահասների հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ թեմատիկ ծրագիրը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ. «ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ ԱՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ» Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից անցկացված Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության ժամանակ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտահետազոտական խմբի կողմից ներկայացված հետազոտական ծրագիրն արժանացել է մրցանակի:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՃՈՂ ԱԳԱՐԻԿՈՄԻՑԵՏԱՅԻՆ ԴԵՂԱՍՆԿԵՐՆ ԵՆ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի պրոֆեսոր, կենսաբ. գիտ. դոկտոր Սուսաննա Բադալյանի կողմից ղեկավարվող գիտական խմբի «Հայաստանի ագարիկոմեցիտային դեղասնկերի միկոբիոտայի կարգաբանական և էկոլոգիական վերլուծությունը դրանց կենսատեխնոլոգիական ներուժի գնահատման և գենետիկական ռեսուրսների պահպանման նպատակով» թեման ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) «PMI Science»-ի աջակցությամբ անցկացրել է ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխություն համալսարաններում և հետազոտական ինստիտուտներում առկա հետազոտական թիմերին աջակցելու համար:
ԲԻԹԼԵՐԸ՝ ՄԻՋԻՆ ԽԱՎԻ ՁԱՅՆ. ԱՅՍՕՐ «THE BEATLES» ԽՄԲԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 2001 թվականից հունվարի 16-ը նշվում է որպես «The Beatles» խմբի միջազգային օր:
«CES-2019» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ Ինքնաթիռ, որը կծառայի որպես տաքսի, 21 լեզու հասկացող ու թարգմանող ականջակալ և այլն. «CES» կենցաղային էլեկտրոնիկայի 2019 թվականի ցուցադրությունն աչքի ընկավ իր տեխնիկական մասով։
«ԷԼԻՖ ՇԱՖԱՔԸ, ԵՐԲ ԻՄԱՑԱՎ, ՈՐ ՀԱՅ ԵՄ, ՓԱԹԱԹՎԵՑ ԻՆՁ ԵՎ ԳԻՐՔՍ ՄԱԿԱԳՐԵՑ՝ ՍԻՐՈՎ՝ ԼԱՈՒՐԱՅԻՆ «SISTERHOOD»». ԼԱՈՒՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանող, «Chevening» միջազգային կրթաթոշակառու, Լոնդոնի արքունական քոլեջում մագիստրոսական կրթություն ստացած Լաուրա Սիմոնյանը պատմում է Լոնդոնում սովորելու փորձառության, կրթական համակարգի, քննադատական մտածողության և Էլիֆ Շաֆաքի հետ հանդիպման մասին: