Փորձարարական հետազոտությունների նոր հնարավորություն տերահերցային տիրույթում ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի ենթամիլիմետրային ալիքների լաբորատորիայի գիտաշխատողներն արդեն հնարավորություն ունեն տերահերցային տիրույթում փորձարարական հետազոտություններ կատարելու նոր սպեկտրոմետրի միջոցով:
ԵՊՀ պատվիրակությունը Կահիրեում է Աշխատանքային այցով Եգիպտոսում է ԵՊՀ պատվիրակությունը` մասնակցելու Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն հիմնադրամի կազմակերպած «Խաղաղության մշակույթի 3-րդ համաշխարհային ֆորում»-ին։
Հետազոտություն՝ ուղղված կաթի շիճուկի աղազրկման անթափոն եղանակի մշակմանն ու արժեքավոր միացությունների որակական որոշմանը Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետազոտողները, համագործակցելով միմյանց հետ, ուսումնասիրել են կաթի շիճուկից լակտոզի ու լակտուլոզի ստացման արդյունավետ մեթոդը և հետազոտության արդյունքները հրապարակել միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսում։
Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում Համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ և ուսուցիչներ Մերի Հովհաննիսյանի ու Լուիզա Մելքոնյանի նախաձեռնությամբ անցկացվեց դաս-միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան։
ԵՊՀ-ում շրջայց է կատարել մշտադիտարկող պատվիրակությունը Համաշխարհային բանկի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ԵՊՀ և ծանոթացել Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական ու Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնների գործունեության ուղղություններին, իրականացվող ծրագրերին ու հետազոտական նախագծերին։
ԵՊՀ միջազգային գործակցությունը՝ կրթությունն արտերկրում շարունակելու հնարավորություն ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի գործակցության շրջանակում Արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Լաուրա Սեկոյանը կրթությունը շարունակում է Քուվեյթի համալսարանում: Արտերկրում կրթությունը շարունակելու, ԵՊՀ-ում ստացած գիտելիքները կիրառելու, ամրապնդելու և զարգացնելու մասին մեզ հետ զրույցում ներկայացրեց ուսանողը:
Թուրքմենստանի դեսպանի դասախոսությունը ԵՊՀ-ում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում կայացավ Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի դասախոսությունը՝ նվիրված թուրքմեն մեծ բանաստեղծ և մտածող Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին և Թուրքմենստանի արտաքին քաղաքականության հիմնահարցերին:
«Արցախի մասին պատկերացումներն արևմտյան լրատվամիջոցներում». դասախոսություն ԵՊՀ-ում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հրավերով ԵՊՀ այցելեց գերմանացի մեդիափորձագետ, լրագրող Այկե Քրիստիան Պետերինգը և «Արցախի մասին պատկերացումներն արևմտյան լրատվամիջոցներում» խորագրով դասախոսություն կարդաց՝ ներկայացնելով թեմայի շուրջ կատարած իր ուսումնասիրության արդյունքները:
Համագործակցության նոր հեռանկարներ հայկական և ռուսաստանյան արևելագիտական դպրոցների միջև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. փետրվարի 4-12-ը աշխատանքային այցով ՌԴ-ում էր։ Ռուսաստանյան արևելագիտական կենտրոնների հետ համագործակցության կապերը վերականգնելու և զարգացման նոր հեռանկարներ ուրվագծելու նպատակով Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի գիտակրթական հաստատությունների պատասխանատուների հետ անցկացվեցին մի շարք հանդիպումներ, ձեռք բերվեցին գիտակրթական բնագավառին առնչվող պայմանավորվածություններ։
Մերձավոր Արևելքի սփյուռքահայության պատմական ուղու ուսումնասիրությանը նվիրված հանդիպում ԵՊՀ-ում ԵՊՀ է այցելել Հայկազյան համալսարանի (Բեյրութ) նախագահ, դոկտոր Փոլ Հայդոսթյանը և Պատմության ֆակուլտետում ներկայացրել «Խոհեր եւ քաղուածքներ Մերձաւոր Արեւելքի հայ օճախներու հարիւրամեակներու առթիւ» խորագրով դասախոսություն։