ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանի 70-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետը:
ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ԳՐԱՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում կայացավ սեղանի թենիսի՝ աղջիկների առաջնությունը, որին մասնակցություն ունեցան 8 բուհերի թիմեր:
ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում կայացավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի՝ հեռակա ուսուցմամբ շրջանավատների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԺԱՆ ՊԻԿՏԵԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԺՅՈՒՐԻԻ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՆ Ֆակուլտետի ուսանողներ Նունե Պողոսյանը, Մագդա Հովակիմյանը և Նորայր Բաղդասարյանը մասնակցել են Ժան Պիկտեի անվան մրցույթին (Ն. Բաղդասարյանը մրցույթին առցանց է մասնակցել):
«ԳՈՐԳԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԹԵԼԵՐԻՑ ԳՈՐԾՎԱԾՔ ՉԷ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԳ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՐՈՂ Է». ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Գորգերի իմաստաբանությունը, ծագումնաբանությունը և տիպաբանությունը» խորագրով դասախոսություն կարդաց պ.գ.թ., դոց., գորգագետ Աշխունջ Պողոսյանը։ Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի ուսանողներ և գորգագործությամբ հետաքրքրվող այլ անձինք։
«ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆ ԱՅՆ Է, ՈՐ ՈՐԴԻՍ ՍՈՎՈՐԻ ԵՊՀ-ՈՒՄ, ԵՎ ԱՅՆ ԼԻՆԻ ԱՇԽԱՐՀԻ 5 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿԸ». ՍԱՄՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Սամվել Եղիազարյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտի 2-րդ մրցանակակիր է: Սամվելի հետ զրուցել ենք մասնագիտության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների, երազանքների ու նպատակների մասին:
«ՃԻՇՏ ՊԱՀԻՆ ԵՍ ՀԱՆԴԻՊԵՑԻ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐՈՆՔ ԻՆՁ ՈԳԵՎՈՐԵՑԻՆ ԵՎ ՕԳՆԵՑԻՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ Լևոն Հարությունյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի` կենդանաբանության ամբիոնի ասպիրանտ է, «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021»-ի հաղթողներից: Ստացած դրամաշնորհի շրջանակում ասպիրանտն ուսումնասիրելու է Հարավային Կովկասում գորշ արջերի վրա սոցիալ-էկոլոգիական իրավիճակի ազդեցությունը:
«ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվեց «Արդար դատաքննության իրավունքը՝ իրավական պետության զարգացման գրավական» խորագրով կլոր սեղան-քննարկում, որը նպատակ ուներ առկա խնդիրները բարձրաձայնելու և դրանց չեզոքացման ուղիները մշակելու:
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտական խորհրդի նիստը:
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ Ապրիլի 7-ին Մայր բուհում տեղի ունեցավ անակնկալ միջոցառում՝ կազմակերպված համալսարանի ռեկտորատի, ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչության և ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից՝ նվիրված համալսարանական կանանց և աղջիկներին: