ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՄԵԿ ԱՄԻՍ ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ» ԳՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» գրական նախագծի ամփոփման հանդիսավոր արարողությունը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕՐ» «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և «Քվանտ» վարժարանի տնօրենության համատեղ նախաձեռնությամբ աշակերտների համար կազմակերպվել է «Համալսարանական օր», որի շրջանակում թեմատիկ դասախոսություններով են հանդես եկել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ «ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի ընտրություն» օրակարգային հարցով:
«ԵՊՀ-Ն ԱՐԴԵՆ ԻՄ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է ԴԱՐՁԵԼ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ». ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂ ԱՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Սուքիասյանի կյանքում Մայր բուհը որոշիչ դեր է ունեցել. այսօր նա սովորում է Պրահայի Կառլի համալսարանում:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ «ԿՅԱՆՔՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է» ԵՎ «ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԽՈՀԵՐ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐԸ ISTC կենտրոնում տեղի են ունեցել Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) ՀԿ-ի՝ 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքների մասին նկարահանած վավերագրական ֆիլմերի շնորհանդեսները:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ «ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ԴԱՍԸՆԹԱՑԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի գեոստրատեգիական դրությունը 44-օրյա պատերազմից հետո (տարածաշրջանային անվտանգության համալիրների հայեցակարգերի դիտանկյունից)» թեմայով բանախոսությունը, որը վարում էր պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ՄԱՆՐԷԻ ՆՈՐ ՏԵՍԱԿ ԵՎ ԱՅՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼ ԸՍՏ ՏԵՂԱՆՔԻ՝ «ANOXYBACILLUS KARVACHARENSIS» ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտական խումբը, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Ն. Կ. Բիրկելանդի աջակցությամբ, հայտնաբերել է գիտության համար մանրէի նոր տեսակ, որն անվանակոչվել է ըստ տեղանքի («Anoxybacillus Karvacharensis») և վավերացվել միջազգային մակարդակով:
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» ՊՈԵՄԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի վերալրացված «Հայոց Դանթեականը» գրքի շնորհանդես-քննարկումը։
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Որքանո՞վ են պաշտպանված Մարդու իրավունքները համաճարակի և Արցախյան պատերազմի ժամանակ ՀՀ-ում» թեմայով դասախոսություն-քննարկում:
«ԼԵԳԵՆԴ, ԽՈՐՀՐԴԱՆԻՇ, ՈՒՍՈՒՑԻՉ». ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԸ ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի ծննդյան 85-ամյակին: