«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՏԱՐԻՆԵՐՆ ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ ԵՆ ԹՈՂՆՈՒՄ՝ ՈՒՍԱՆՈՂԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՎ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆ Գևորգ Բարսեղյանը սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Ուսմանը զուգահեռ նա գործունեություն է ծավալել իրավաբանական տարբեր կառույցներում, այժմ էլ աշխատում է պետական կառավարման համակարգում: Գևորգը եղել է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը, ունի 20-ից ավելի տպագրված գիտական հոդված և ցանկանում է իր խոսքն ասել նաև գիտության ոլորտում: Իր առջև նորանոր նպատակներ սահմանող ուսանողն ընկերների հետ վերջերս ստեղծել է հասարակական կազմակերպություն, որի միջոցով Հայաստանի և Արցախի դպրոցներում կազմակերպելու են իրավական դասընթացներ։ Գևորգը սիրով համաձայնել է պատասխանել մեր հարցերին:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ, ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԵՎ ՀԵՆՐԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԿՐՈՂ ԼՍԱՐԱՆ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ֆակուլտետի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին նվիրված լսարանի բացման արարողություն:
ԽԹԱՆԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԵՂԾԵԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է ամենամյա երիտասարդական գիտաժողովը, որն այս տարի նվիրված է ֆակուլտետի հիմնադրման 17-ամյակին:
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ԴԵՂԱՏՈՄՍՆ Է». ՍԵՅՐԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է: Գիտության ոլորտի խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ, դոցենտ Սեյրան Սուվարյանի հետ:
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆՈՐ ԽՈՍՔ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների (ISTC) կենտրոնի հետ համատեղ՝ «PMI Science»-ի աջակցությամբ:
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ՝ «GOLDEN VOICE-2021» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄՈՒՄ Նոյեմբերի 10-ին «Վիվալդի Հոլ» հանդիսությունների սրահում տեղի է ունեցել «Golden voice-2021» վոկալի միջազգային մրցույթը, որի ժյուրիի կազմում էր նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՑ ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱՌԿԱ Ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԻՆՎԱԶԻՎ ԵՎ ՎՏԱՆԳՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի վտանգված և ինվազիվ կենդանատեսակների տարածման մոդելավորումն ու համակարգումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնը:
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստ, որի ընթացքում գիտխորհուրդը միաձայն որոշել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին պարգևատրել ԵՊՀ «Պատվո շքանշանով»:
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ 19 ՈՒՍԱՆՈՂ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ Նոյեմբերի 9-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների (ISTC) կենտրոնում արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղի է ունեցել «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողներին կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։