- Գլխավոր
- Նորություններ
- ԽԹԱՆԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԵՂԾԵԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Նոյեմբեր 12, 2021 | 16:42
Ուսանողական
ԽԹԱՆԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԵՂԾԵԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է ամենամյա երիտասարդական գիտաժողովը, որն այս տարի նվիրված է ֆակուլտետի հիմնադրման 17-ամյակին:
Մեզ հետ զրույցում Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արմինե Ղալամդարյանն ասաց, որ ավանդույթ դարձած գիտաժողովը համախմբում է ֆակուլտետի ուսանողներին՝ հնարավորություն տալով վերջիններիս ներկայացնելու սեփական հետազոտական վերջին ձեռքբերումները:
Արմինե Ղալամդարյանը փաստեց, որ գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու համար մասնակիցները նախապես գրանցվել են, իսկ այսօր արդեն դրանք առցանց ներկայացրել թեմատիկ 5 ուղղություններում՝ սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք, կոնֆլիկտաբանություն, հասարակայնության հետ կապեր և
մարդկային ռեսուրսների կառավարում:
Ամենամյա երիտասարդական գիտաժողովի մեկնարկին մասնակիցներին ողջունել են Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը և ՈՒԳԸ նախագահը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես գիտաժողովը մրցութային էր՝ 3 անվանակարգով: Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը հնչած 13 զեկուցումներից ընտրել է լավագույն երեքը:
Ֆակուլտետի դեկանը բոլոր մասնակիցներին հանձնել է հավաստագրեր, իսկ հաղթողներին՝ խորհրդանշական նվերներ: Բացի դրանից, ինչպես տեղեկացրեց Արմինե Ղալամդարյանը, այսօր հնչած լավագույն զեկուցումներն առաջիկայում տպագրելու հնարավորություն կընձեռվի:
Քնար Միսակյան