ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԵՊՀ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՄԻՋԻՆ ՈՐԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՄՈԳ) ՇԵՄԸ ԵՊՀ-ում 2019-2020 ուսումնական տարվա համար միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը բակալավրիատում սահմանվել է 11.00-ն, իսկ մագիստրատուրայում՝ 15.00-ն:
ՀԱՅՏՆԻ Է ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկելու է սեպտեմբերի 23-ին:
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՉԵՄՊԻՈՆԸ ԵՊՀ-ՈՒՄ․ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր (1952), փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանը 1960-ականներին հյուրընկալվել է ԵՊՀ-ում։
«ՍՈՎՈՐԵԼ ՄԻՇՏ ԿԱՐՈՂ ԵՄ, ՀԻՄԱ ԶԻՆՎՈՐ Է ՊԵՏՔ». ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ անցկացվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված նույն ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի հիշատակին:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ/Պ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԵՎ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» ՌՀԴԱ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հարազատների և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ուսանող-անդամների հետ։
«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ՆՊԱՍՏՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ». ՄԵԹՈԴԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառները, նպաստող պայմանները և կանխարգելման ուղիները» թեմայով մեթոդագործնական պարապմունք:
«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԵՂԵԼ ԵՍ, ԿԱՍ ՈՒ ԿՄՆԱՍ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ. ՄԻՇՏ ԱՌՈՂՋ ԵՂԻՐ, ԱՆԱՀԻՏ». ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանի և կնոջ՝ Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմատեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը (նախկինում՝ Ամինաթթուների գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտ), որից հետո նրանք աշխատանքի են անցել ԵՊՀ-ում և մինչ օրս զբաղվում են գիտական գործունեությամբ:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ» ԳՐՔԻ 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ Լույս է տեսել «Ի՞նչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» գրքի երկրորդ հատորը։ Այն հայ տնտեսագիտական մտքի ներկայացուցիչների մտորումների ու առաջարկների հավաքագրումն է՝ ՀՀ տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրների և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԵՌԱԿԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Պատմության ֆակուլտետի հեռակա բակալավրիատում սովորող ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։