ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ ԵՊՀ-Ի ԵՎ ԹՅԱՆՋԻՆԻ ՆՈՐՄԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թյանջինի նորմալ համալսարանի նախագահ Ճոնգ Յինհուան այսօր առցանց ստորագրել են երկու համալսարանների միջև փոխգործակցության համաձայնագիր՝ ամրապնդելու և զարգացնելու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև իրականացնելու ակադեմիական փոխանակման ծրագրեր։
ՄԵՏԱՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԸ ԵՎ ՆՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՊԻ ՈՒ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական և տեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կողմից ներկայացված «Կանոնակարգված հաղորդականությամբ տարրերով մետամակերևույթը որպես միկրոալիքային փուլահամաձայնեցման կառուցվածք» գիտական թեման:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ Ուսանողական կյանքի անքակտելի մասն են կազմում տարատեսակ սպորտային իրադարձություններն ու մրցումները, որոնք հետաքրքիր և տարբերվող են դարձնում ուսանողական առօրյան:
«ՉԳԻՏԵՄ՝ ԱՊԱԳԱՆ ԻՆՉՊԵՍ ԿԴԱՍԱՎՈՐՎԻ, ԲԱՅՑ ՄԻ ԲԱՆ ՀՍՏԱԿ Է. ԵՍ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ». ԳԵՂԱՄ ԲԻՋՈՅԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Գեղամ Բիջոյանը, որն այժմ սովորում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Հորդանանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ուսումից զատ՝ սեփական նախաձեռնությամբ ստեղծված խմբակում դասավանդում է հայերեն: Համալսարանականի նպատակը հայերենի միջոցով հայ մշակույթի, ավանդույթների և հայկական արժեքների պահպանումն ու տարածումն է, իսկ խմբակը՝ հորդանանահայ համայնքի պահպանման և միասնականության առանցքներից մեկը դարձնելը:
«ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԽՈՍԵԼ ՔՈ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ». ՉԵԽ ՈՒՍԱՆՈՂ ՅԱՆ ԲՈՐԻԼ Չեխիայի Մասարիկի համալսարանի մագիստրանտ Յան Բորիլը «Էրազմուս+» կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ընթացիկ ուստարվա առաջին կիսամյակում ուսումնառում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում: Յան Բորիլի հետ զրուցել ենք ԵՊՀ-ում ստացած իր տպավորությունների, Հայաստանի և Չեխիայի կրթական համակարգերի տարբերության, ինչպես նաև ուսանողների մասին:
«ՄԵՆՔ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՍ, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎԱՂՎԱ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ԿԵՐՏՈՂՆԵՐՆ ԵՆՔ, ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈ՞Ւ ՉԿԵՐՏԵՆՔ ԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ». ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ ընդհանուր հարցերի պատասխանատու Տաթևիկ Մանուկյանը պատմել է բարձրագույն կրթության, մասնագիտական ընտրության մասին՝ չմոռանալով նաև ամանորյա բարեմաղթանքների մասին:
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ ԵՊՀ մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Վլադիմիր Միքայելյանին և դոցենտ Սյուզաննա Սարգսյանին նվիրված հուշ-ցերեկույթ:
ՄԻ ԵՐԱԶԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԳԻՏԵԼԻՔԻ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտելիքի դպրոց» ծրագրի մասնակիցներին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՈՒԳԸ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՎԵԼ. ՈՒԳԸ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՏԱՐԻՆ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Ուսանողական գիտական ընկերության 2021֊2022 ուստարվա 1֊ին կիսամյակի ընդլայնված նիստը, որի ընթացքում ներկայացվել է ուսանողական կառույցի տարեկան գործունեությունը:
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐԻՆ Մշակույթի կենտրոնում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել կենտրոնի «Տարվա ամփոփիչ համերգ ու բիենալեի մրցանակաբաշխություն» խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին հայաստանյան տարբերի բուհերի ուսանողներ: