- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Դեկտեմբեր 29, 2021 | 13:40
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Ուսանողական կյանքի անքակտելի մասն են կազմում տարատեսակ սպորտային իրադարձություններն ու մրցումները, որոնք հետաքրքիր և տարբերվող են դարձնում ուսանողական առօրյան:
Ամփոփելով սպորտային տարին՝ հարկ է անդրադառնալ տարվա կարևորագույն իրադարձություններից մեկի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն կողմից իրականացվող Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի արդյունքների ամփոփմանը:
Մարզական խաղերի շրջանակում անցկացվել են ատլետիկական հնգամարտի, սեղանի թենիսի, հրաձգության, ուժային եռամարտի, բազկամարտի, ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի մրցումներ։
Խաղերին մասնակցել են 22 բարձրագույն ուսումնական հաստատությունների 1020 ուսանող մարզիկներ։
Մարզական խաղերի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով ուսանողական խաղերի հաղթողներին ու մասնակիցներին, ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀՀ կառավարության և վարչապետի մակարդակով կարևորվում է զանգվածային սպորտի զարգացումը, որի շրջանակում էլ կազմակերպվում է այս՝ արդեն ավանդույթ դարձած մրցաշարը:
Այս տարի ընդհանուր թիմային հաշվարկով Երևանի պետական համալսարանը զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը:
Ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր գրաված բուհերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներով։
Հուշանվերներով են պարգևատրվել մրցաշարի լավագույն մարզիկները, որոնց թվում էր նաև ԵՊՀ ուսանող Վիկա Կոշկարյանը (վոլեյբոլ մարզաձևից):
Մրցաշարի մասնակից մարզիկ ուսանողների հաջողության գաղտնիքների և ամանորյա մաղթանքների մասին դուք կիմանաք՝ հետևելով մեր ֆեյսբուքյան էջին:
Ամբողջական ֆոտոշարքը՝ այստեղ: