ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 4 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը:
«LEARNING BY DOING». ԱՄՓՈՓՎԵԼ Է ՆԱԽԱԳԾԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈԻԽ-ն ամփոփել է «Learning by doing» ծրագրի դասընթացների փուլը, որից հետո բարձր կուրսերում սովորող մասնակիցներին տրվելու է հնարավորություն մասնագիտական պրակտիկա անցնելու մասնավոր և պետական տարբեր կառույցներում:
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Համալսարանի Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԳԸ գիտական խորհրդի արտագնա նիստը, որի ընթացքում ամփոփվել են կիսամյակային գործունեության արդյունքները, և քննարկվել նոր ծրագրերը:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ քաղաքացիական պաշտպանության ամբիոնում այսօր անցկացվել է կիսամյակային հերթական ուսումնավարժանքը, որն ամբիոնում կազմակերպվող դասապրոցեսի բաղկացուցիչ մասն է:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունն արդեն տևական ժամանակ է՝ կազմակերպում է մասնագիտական կողմնորոշման նպատակով փոխայցելություններ, որոնց ընթացքում ԵՊՀ դասախոսները տարբեր թեմաներով հանդիպումներ են ունենում աշակերտների հետ թե՛ ԵՊՀ-ում, թե՛ դպրոցներում:
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) չափանիշների վերաբերյալ («HELP») մագիստրոսական դասընթացներին մասնակցած ուսանողների հավաստագրերի հանձնման արարողությունը:
ՄԻԵԴ ԲՈՂՈՔ ԳՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից իրականացվող «Learning by doing» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «ՄԻԵԴ բողոք գրելու հմտությունները» խորագրով դասընթաց, որի բանախոսը՝ ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ուսանողներին ներկայացրել է Եվրոպական դատարանի կողմից գանգատն ընդունելու և գործի քննության ընթացակարգերը:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԸ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, «ISTC» հիմնադրամի և «Գիտուժ» նախաձեռնության համագործակցության արդյունքում իրականացվել է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացը: Ծրագրի ամփոփմանը ներկայացվել են արդյունքները, հետագա նպատակները, ինչպես նաև մասնակիցների ավարտական աշխատանքները:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՄԵԿ ԱՄԻՍ ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ» ԳՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» գրական նախագծի ամփոփման հանդիսավոր արարողությունը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕՐ» «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և «Քվանտ» վարժարանի տնօրենության համատեղ նախաձեռնությամբ աշակերտների համար կազմակերպվել է «Համալսարանական օր», որի շրջանակում թեմատիկ դասախոսություններով են հանդես եկել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: