- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբեր 21, 2021 | 15:09
Հասարակություն
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Համալսարանի Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԳԸ գիտական խորհրդի արտագնա նիստը, որի ընթացքում ամփոփվել են կիսամյակային գործունեության արդյունքները, և քննարկվել նոր ծրագրերը:
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԽ-ի արտագնա նիստի ընթացքում անդամները ներկայացրել են իրենց ֆակուլտետների ՈՒԳԸ-ների կիսամյակային գործունեության ծրագրերը՝ ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները:
Արտագնա նիստի ժամանակ ամփոփիչ ելույթներով հանդես են եկել ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը և ՈՒԳԸ կենտրոնական մարմնի անդամները՝ ներկայացնելով կառույցի տեղեկատվական, ընդհանուր հարցերի, արտաքին կապերի և թարգմանական հարցերի հանձնաժողովների կողմից իրականացված աշխատանքները: Բացի դրանից՝ քննարկվել են նաև առաջիկա ծրագրերն ու նոր նախաձեռնությունները:
Մ. Փանոսյանը նիստի ընթացքում խոսել է կառույցի գործունեության մասին, անդրադարձ կատարել իրականացված մի շարք ծրագրերին, այդ թվում՝ ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական ամենամյա գիտաժողովին, ինչպես նաև մանրամասն ներկայացրել ընթացիկ աշխատանքները:
ԵՊՀ ՈՒԳԸ գիտական խորհրդի անդամները մշակել են կառույցի ռազմավարությունը, քննարկել ԵՊՀ ՈՒԳԸ 8-րդ միջազգային գիտաժողովի ծրագրերի կազմակերպչական հարցերը, ինչպես նաև կիսամյակային գործունեության ծրագիրը:
Մեզ հետ զրույցում Մ. Փանոսյանն ասաց, որ նիստի գործնական, հագեցած և բովանդակային աշխատանքի ամփոփումից հետո ՈՒԳԸ-ականները հանդես են եկել թիմային, ինտելեկտուալ նախաձեռնություններով՝ ոչ ֆորմալ միջավայրում միմյանց ավելի լավ ճանաչելու, թիմի ոգին ամրապնդելու և թիմային աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: