- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
Դեկտեմբեր 20, 2021 | 16:42
Հասարակություն
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, «ISTC» հիմնադրամի և «Գիտուժ» նախաձեռնության համագործակցության արդյունքում իրականացվել է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացը: Ծրագրի ամփոփմանը ներկայացվել են արդյունքները, հետագա նպատակները, ինչպես նաև մասնակիցների ավարտական աշխատանքները:
«Գիտական և տեխնոլոգիական լրագրության» դասընթացի նպատակն էր կրթել մասնագետներ, որոնք կունենան անհրաժեշտ բոլոր հմտությունները գիտությունը հանրայնացնելու, տեխնոլոգիական ձեռքբերումները հանրամատչելի ներկայացնելու, Հայաստանում այս թեմաների շուրջ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև միջազգային հարթակներում Հայաստանի գիտական և տեխնոլոգիական նվաճումները լուսաբանելու համար:
Իրականացված ծրագրի ընթացքում կազմակերպվել են գիտության և լրագրության տարբեր ճյուղերի դասընթացներ, վարպետության դասեր և սեմինարներ, որոնք վարել են ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտասահմանից, իրականացվել են այցեր գիտահետազոտական և տեխնոլոգիական լաբորատորիաներ:
Ծրագրի արդյունքում ներկայացվել է տասն ավարտական աշխատանք, որոնցից վեցն արդեն հրապարակվել է հեղինակավոր և ճանաչված լրատվամիջոցներում և այլ հարթակներում: Առաջիկայում էլ ակնկալվում է հրապարակել մնացյալ աշխատանքները: