ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԻՈԱՆԻՆԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԻՈԱՆՆԻՍ ՍԱՎՎԱԻԴԻՍՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը նոյեմբերի 17-20-ը հյուրընկալել է Հունաստանի Իոանինա համալսարանի պրոֆեսոր Իոաննիս Սավվաիդիսին, որն այդ օրերի ընթացքում ծանոթացել է ֆակուլտետում դասավանդվող կրթական ծրագրերին և անցկացրել քննարկումներ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Տիգրան Հակոբյանն այսօր դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում, որը կազմակերպել էին ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը և Ֆիզիկայի ֆակուլտետը:
«ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՏԱՂԱՆԴԻ ՏԵՐ ԳԻՏՆԱԿԱՆ, ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՆՀԱՏ, ՇՆՈՐՀԱԼԻ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԵՈՆԻԴ ՍՊԵՆԴԻԱՐՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտորի Ալեքսանդր Սպենդիարյանի ավագ եղբոր՝ համաշխարհային ճանաչում վայելող երկրաբան Լեոնիդ Սպենդիարովի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթ:
«ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՄՏԱԾԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները մասնագիտական կողմնորոշման նպատակով այսօր այցելել են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՈՏ ՓՈԽՎՈՒՄ Է ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՔԻՄԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ». «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտներն այսօր հյուրընկալվել են Քիմիայի ֆակուլտետում և ձեռք բերել տեսական նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ:
ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ ԳՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվեց դասախոսություն՝ ուսանողներին գիտական հոդված գրելու հիմնական սկզբունքներին ծանոթացնելու նպատակով: Դասախոսության բանախոսն էր պ.գ.դ., պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը:
«ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՆ ԵՎ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔ ԵՆ ՏԱԾՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՃԱԽ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ». ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԼՍ-ԿԱՐԵ ԲԻՐԿԵԼԱՆԴ Բերգենի համալսարանի և ԵՊՀ այցելու պրոֆեսոր Նիլս-Կարե Բիրկելանդը ԵՊՀ-ում կարդացել է էքստրեմոֆիլ մանրէների մասին հերթական դասախոսությունը:
ԵՊՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՎԻԵՏՆԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն այսօր հյուրընկալել է Հայ-վիետնամական բարեկամության ասոցիացիայի պատվիրակությանը:
«ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ՆԵՐԿԱՆ ԵՆ». ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Այլընտրանքային ծառայությունների, համագործակցության և սոցիալական բաղադրիչները ՀՀ-ում՝ երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքականության համատեքստում» թեմայով հանդիպում-քննարկում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿՈՆՖԼԻԿՏԱԲԱՆՆԵՐԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում նոյեմբերի 15-16-ը տեղի է ունեցել «Կոնֆլիկտոլոգիան XXI դարում. խաղաղության ամրապնդման ուղիներն ու եղանակները» խորագիրը կրող 3-րդ միջազգային համաժողովը: