ՆԻԶԱՄԻ ԳԱՆՋԱՎԻԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել «Նիզամի Գանջավին և պարսկախոսությունն Առանում ու Շիվանում» խորագրով գիտաժողով, որի հատուկ հյուրն էր ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՍՊԻՐԱՆՏԸ՝ ՀՀ ԿԳՄՍՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ Ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Տիգրան Ղուկասյանը «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021»-ի հաղթողներից է: Նա պատմել է իր գիտական թեմայի և ընդհանրապես գիտությամբ զբաղվելու կարևորության մասին:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ 105 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ Երևանի 105 ավագ դպրոցի աշակերտներն այսօր հանդիպել են Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԴԱՌՆՈՒՄ ԵՍ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏ, ԱՅԼԵՎ ԱՆՑՆՈՒՄ ԵՍ ԿԱՐԵՎՈՐ ՇՐՋԱՓՈՒԼ՝ ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՎ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ». ՄԻԼԵՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Միլենա Մկրտչյանը հաղթող է ճանաչվել «ՀՀ լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հասարակագիտության ոլորտում ՝ գրավելով 1-ին տեղը: Միլենայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթի մասնակցության, ուսանողական կյանքի, ապագա ծրագրերի ու երազանքների մասին:
«ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ մշակույթի կենտրոնում մարտի 9-ին տեղի է ունեցել «Դիմակայություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայաստանում և Արցախում մեկտեղված իրադարձությունների՝ 44-օրյա պատերազմի և կորոնավիրուսային համավարակի մասին:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, Հայ բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Երևանի թիվ 148 ավագ դպրոցի սաները հանդիպել են պրոֆեսոր Սամվել Մուրադյանի հետ:
ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել իրազեկման միջոցառում, որի ընթացքում ուսանողներին ներկայացվել են դեմոգրաֆիայի ոլորտում կրթական ծրագրերը և դրանց դիմելու ԵՊՀ-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակում ընձեռված հնարավորությունները:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության նախաձեռնությամբ մարտի 4-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ ուսանողներին աշխատաշուկային ծանոթացնելու, առկա թափուր հաստիքները ներկայացնելու նպատակով։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՈՒՇԱԿՈՒՄ ԵՆ ՄԵՂԵԴԻՆ. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում տեղի է ունեցել «Գուշակիր մեղեդին» խորագրով մրցույթ: