ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼՈՒՍԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԶՐՈՒՑԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մեծ դահլիճում տեղի է ունեցել կովկասագետ, քաղաքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հայցորդ Լուսինե Մովսիսյանի հեղինակած հայերեն-ադրբեջաներեն զրուցարանի շնորհանդեսը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԻԿՐՈՋՐԻՄՈՒՌՆԵՐԻ ԿԵՆՍԱԶԱՆԳՎԱԾԻՑ «ԿԱՆԱՉ ՍԻՆԹԵԶԻ» ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՆ ԱՐԾԱԹԻ ՆԱՆՈՄԱՍՆԻԿՆԵՐ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Նոր մոտեցումներ միկրոջրիմուռների կենսազանգվածի ելքի խթանման ու հակամանրէային հատկություններով նանոմասնիկների կենսասինթեզի համար» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։
ԳԽ-Ն ԵՊՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ, ՈՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ՝ օրակարգային 5 և ընթացիկ հարցերով:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ Ուսումնական և գիտահետազոտական համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման, ինչպես նաև կրթության և գիտության զարգացմանը նպաստելու նպատակով ԵՊՀ-ի և Կենցաղային քիմիայի գործարանի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր:
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀՈՎԻԿ ՓԱՆՈՍՅԱՆԸ՝ 14 ԳԼԽԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ՇՊՐԻՆԳԵՐՅԱՆ ԳՐՔԻ ԽՄԲԱԳԻՐ Գիտական հանրույթին քաջածանոթ «Springer» հրատարակչական տունն արդեն երկրորդ անգամ լույս է ընծայել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբ. գիտ. թեկնածու Հովիկ Փանոսյանի և նրա օտարերկրյա գործընկերների համատեղ խմբագրությամբ կազմված «Մանրէային համակեցություններ և դրանց փոխազդեցություններն էքստրեմալ էկոհամակարգերում» 14 գլխից բաղկացած ստվարածավալ գիրքը:
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին:
«ԼԵԶՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ում այսօր Հայ ինքնության և հակահայ քարոզչական դիսկուրսի հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկել է «Language and Politics» գիտական սեմինարների շարքը, որը միտված է լուսաբանելու հակահայկական քարոզչության խոսքային ազդեցության մանիպուլատիվ միջոցները՝ լրատվամիջոցներում, մամուլում և համացանցում առկա խեղաթյուրումներին և կեղծարարությանը հակադարձելու նպատակով:
ԵՊՀ-ՈՒՄ ՈԻՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ ԵՆ ԲՈՒՀ-ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Կառլեն Խաչատրյանի «Բուհ-կազմակերպություն համագործակցության զարգացման խնդիրները և լուծման ուղիները ՀՀ-ում» գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ:
«COVID-19» ՀԱՄԱՎԱՐԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ԵՊՀ-ՈՒՄ ՄՇԱԿՎԵԼՈՒ ԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՈՐ ԵՎ ԱՐԱԳ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Կարապետյանի «Covid-19-կապակցված միկոզներով հիվանդների վերին շնչուղիների լորձաթաղանթի հիստոմորֆոլոգիական փոփոխությունների և տեղային իմունային պատասխանի գնահատումը» գիտական թեման ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի կողմից: