Մեկնարկեց «Փախստական և միգրանտ երեխաները» HELP առցանց դասընթացը ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, Եվրոպայի խորհրդի և Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) համատեղ նախաձեռնությամբ «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում անցկացվեց երկու միջոցառում․ տրվեց «Փախստական և միգրանտ երեխաները» HELP առցանց դասընթացի մեկնարկը, և տեղի ունեցավ «Ապաստանը և մարդու իրավունքները» ՄԱԿ ՓԳՀ/HELP առցանց դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:
ԵՊՀ ուսանողների արտասահմանյան պրակտիկան՝ միտված հայապահպանությանը Երևանի պետական համալսարանի և Հարավային դաշնային համալսարանի (ՌԴ) միջև կնքված պայմանագրի համաձայն՝ արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների մի խումբ հնարավորություն է ունենում ուսումնաարտադրական պրակտիկան անցնելու Հարավային դաշնային համալսարանում։
«Նոր մեդիան փոխակերպել է հաղորդակցության անատոմիան». ԵՊՀ դոցենտ Աստղիկ Ավետիսյան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ տպագրել է «Նոր մեդիա և հաղորդակցություն» գիրքը: Գիտական մենագրության մեջ ամփոփված են նոր մեդիայի և հաղորդակցության ոլորտի միտումներն ու նորամուծությունները, ժամանակակից մեդիային առնչվող առանցքային տեսությունները, թվային հարթակների ընձեռած հնարավորություններն ու արդի նորարարական մոտեցումները, ինչպես նաև համապարփակ գիտելիքներ ու հասկացությունների վերլուծություններ:
«Նիկողոս Սարաֆեան. ի խույզ կորուսյալ միջավայրի». սփյուռքահայ մտավորականի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ Դավիթ Մոսինյանի մեկնաբանմամբ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի ղեկավար, փ.գ.թ. Դավիթ Մոսինյանը Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտում էր (INALCO) նույն ինստիտուտի հայագիտության բաժնի գործընկերների հրավերով։ Այցի շրջանակում նա ուսանողներին և թեմայով հետաքրքրված անձանց ներկայացրեց իր հեղինակած «Նիկողոս Սարաֆեան. ի խույզ կորուսյալ միջավայրի» գիրքը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով հայ մտածողների սփյուռքյան փորձառությանը:
Հայ-ամերիկյան գիտակրթական կապերի ամրապնդում․ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» («ԷՅ-ՍԻ-ԹԻ-ԱՐ/ԱՔՍԵԼՍ») կազմակերպության հիմնադիր նախագահ Դեն Դեվիդսոնը, հաշվի առնելով կրթական և գիտական ոլորտներում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ու հնարավորությունը, ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր։
ԵՊՀ-ում մեկնարկեց «Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2024» միջազգային համաժողովը Ս․թ․ հուլիսի 8-12-ը Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2024» («YereMUN 2024») միջազգային համաժողովը։ Միջազգային այս համաժողովի շրջանակում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում դինամիկ բանավեճերի ընթացքում ներկայացնելու որևէ երկիր ՄԱԿ-ի կոմիտեում, ինչպես նաև քննարկելու համընդհանուր հարցեր։
Քննարկման առանցքում էին մաթեմատիկական ուղղությունները. ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային գիտաժողով Ֆունկցիաների տեսություն, հարմոնիկ անալիզ, գծային և ոչ գծային դիֆերենցիալ հավասարումներ, սպեկտրալ վերլուծություններ. այս և մաթեմատիկական մի շարք այլ ուղղությունների վերաբերյալ քննարկումներ անցկացվեցին «Մաթեմատիկական անալիզ, դիֆերենցիալ հավասարումներ և կիրառություններ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում՝ համախմբելով անվանի բազմաթիվ մաթեմատիկոսների:
ԵՊՀ-ում գործում է մարզասրահ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով Բացվեց ԵՊՀ մարզասրահը (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի մասնաշենք), որն աշխատում է ամեն օր՝ ժամը 10։00-22։00-ն։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն ընդլայնում է գործակցությունը «BBC Media Action»-ի հետ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «BBC Media Action»-ի համագործակցության շրջանակում համալսարանում հյուրընկալվել էր վիդեո և մոբայլ լրագրության մասնագետ Փոլ Մայլսին՝ դասախոսների համար անցկացնելով վերապատրաստման եռօրյա դասընթաց։
Մուտք գործելով մասնագիտական կյանք․ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտներն ստացան իրենց ավարտական վկայականները ԵՊՀ-ն մասնագիտական մեծ ճանապարհորդության ուղարկեց իր հնագույն ֆակուլտետներից մեկի՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 100-րդ շրջանավարտներին՝ օրը հիշարժան դարձնելով տոնական միջոցառմամբ: