Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավումը կրթության միջոցով․ ԵՊՀ-ն կնքել է համագործակցության նամակ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և «Դելոյթ Քոնսալթինգ Էլ-Էլ-Փի» ընկերության միջև ստորագրվեց համագործակցության նամակ։
ԵՊՀ ուսանողները կօգնեն ավագ դպրոցների աշակերտներին մասնագիտության ընտրության հարցում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ Երևանի ավագ դպրոցների աշակերտների համար կկազմակերպվի ամառային դպրոց` նպատակ ունենալով իրազեկելու ֆակուլտետում գործող կրթական ծրագրերի, լաբորատորիաների, պրակտիկա անցնելու և հետագայում ուսումնառությունը շարունակելու հնարավորությունների մասին:
ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված բազմալեզու և բազմամշակույթ կրթության առանձնահատկություններին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի և «MultiLingNet» միջազգային ասոցիացիայի համագործակցության շրջանակում ս․թ․ մայիսի 24-25-ը անցկացվեց «Բազմալեզու և բազմամշակույթ կրթություն. քաղաքականություն և հմտություններ» («International Conference on Multilingual and Multicultural Learning: Policies and Practices») խորագրով միջազգային գիտաժողովը:
ԵՊՀ-ն՝ շրջանավարտներին միավորող օղակ․ 40 տարի անց նորից լսարանում Պահպանելով ձևավորված ավանդույթը՝ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1979-1984 թթ․ շրջանավարտները հավաքվեցին ֆակուլտետում՝ նշելու համալսարանն ավարտելու 40-ամյակը։ Կուրսընկերները վերհիշեցին համալսարանական կյանքի ուշագրավ դեպքերն ու պատմությունները, ուսանողական ակտիվ անցուդարձը, շրջեցին հարազատ լսարաններում։
«Ես մի ազգի ներկայացուցիչ եմ, որն ունի շքեղ, հզոր երաժշտական մշակույթ». ազգային մոտիվները Տիգրան Համասյանի մեղեդիներում ԵՊՀ-ում էր երաժշտագետ, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու երաժշտի կատարողական արվեստի ոճական առանձնահատկություններին և ժամանակակից մոտիվներին:
«Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար»․ ֆոտոցուցահանդես ԵՊՀ-ում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և «ՍՕՍ-մանկական գյուղեր» ՀԲՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց ֆոտոցուցահանդես՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան։ Այն նպատակ ուներ ուշադրության առանցքում պահելու ընտանիքի դերի կարևորությունը երեխաների զարգացման գործում։
Ուսման վարձավճարի փոխհատուցման հնարավորություն ուսանողների համար․ ԵՊՀ-ի և «Ամիօ բանկ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր Կարևորելով կրթության դերը որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրսի՝ մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոն, ինչպես նաև կրթական ծառայությունների մատչելիության ու հասանելիության բարձրացմանն ուղղված քայլերը՝ ԵՊՀ-ի և «Ամիօ բանկ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի պրոֆեսորները նպատակ ունեն ընդլայնելու համագործակցությունը ԵՊՀ-ի հետ ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսորների և ուսանողների հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվեց կրոնի դերը պատմական և արդի գործընթացներում։
Կին առաջնորդները արդարադատության ոլորտում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի և Երևանի պետական համալսարանի շարունակական կրթության կենտրոնի համագործակցության շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն էր քննարկել արդարադատության ոլորտում հայ կանանց ներգրավումը, ինչպես նաև հասկանալ իրավաբանի մասնագիտության մեջ հավասար հնարավորությունները ստեղծելու ուղիները:
ԵՊՀ-ում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի հետ՝ քննարկելով կողմերի միջև կնքված համագործակցության հուշագրի կետերը և նախանշելով գործակցության նոր ծրագրեր: Հանդիպումից հետո նախարարի տեղակալը ԵՊՀ ուսանողների համար հանդես եկավ դասախոսությամբ: