ԵՊՀ դոցենտն ուսումնասիրել է վաղմիջնադարյան քանդակները և առաջ քաշել գիտական նոր տեսակետ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Զարուհի Հակոբյանի ուսումնասիրության տիրույթում են միջնադարյան քանդակներն ու մոնումենտալ գեղանկարչությունը, մասնավորապես վաղ և զարգացած միջնադարի ժամանակաշրջանի գործերը։ Նրա հետազոտությունները վերաբերում են ինչպես պատկերագրությանը, այնպես էլ հուշարձանների գեղարվեստական ոճին։
Մելինե Մանուշյանի կյանքը և ստեղծագործությունը. բանախոսություն ԵՊՀ-ում ԵՊՀ պատմության թանգարանում անցկացվեց ֆրանսահայ գործիչ Մելինե Մանուշյանի կյանքին և գործունեությանը նվիրված հանդիպում-զրույց, որի նպատակն էր վերարժևորել նրա անհատականությունն ու ԵՊՀ-ի հետ կապված նրա կենսագրական դրվագները։ Բանախոսությունը ներկայացրեց լրագրող, հետազոտող Արփինե Հարոյանը:
Հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակին արժանացած ԵՊՀ ուսանողների հետ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ, որոնք արժանացել են «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակին։ Հանդիպմանը ուսանողները ներկայացրին կրթաթոշակի շրջանակում իրենց իրականացրած գաղափարները և կատարած աշխատանքները՝ ուղղված մարզերի և համայնքների զարգացմանը:
ԵՊՀ-ն մասնակցեց «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին՝ գրանցելով աննախադեպ արդյունք ԵՊՀ թիմը, մասնակցելով Եգիպտոսի Լուքսոր քաղաքում անցկացված «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական 46-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլին, լուծել է առաջադրված 11 խնդիրներից 7-ը և գրանցել բացառիկ արդյունք՝ մասնակից 124 թիմերի շարքում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը: Սա ԵՊՀ թիմերի գրանցած լավագույն արդյունքն է «ICPC» օլիմպիադայում։
Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը համալսարանում անցկացրած դասախոսության շրջանակում ներկայացրեց Շվեդիայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների պատմությունն ու համագործակցության ուղիները, ինչպես նաև Շվեդիայի արտաքին քաղաքական մոտեցումը աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում։
Մարդու արժեքային կողմնորոշումների ուսումնասիրությունը՝ հոգեբանների հետազոտության տիրույթում Միջմշակութային և ներմշակութային հետազոտական նախագծերի շրջանակում Անձի և սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիայի հետազոտական թիմը կատարում է «արժանապատվություն», «պատվասիրություն» և «դեմքը չկորցնելու» արժեքային կողմնորոշումների ուսումնասիրությունը:
Քննարկվել են Կոլորադոյի համալսարանի և ԵՊՀ-ի միջև գործակցության նոր ուղիները ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ապրիլի 26-ին և 27-ին աշխատանքային այցով Կոլորադո նահանգում էր՝ Դենվեր, Ավրորա և Բոլդեր քաղաքներում։ Կոլորադոյի համալսարանում (Դենվեր) անցկացված հանդիպմանը Լիլիթ Մակունցը ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի՝ համագործակցության նամակ-առաջարկը, գործընկերների հետ քննարկել ԵՊՀ-ի և Կոլորադոյի համալսարանի միջև համագործակցության ուղիներն ու կրթական հատուկ ծրագրեր կազմելու հնարավորությունները։
Գիտության անվտանգությունը՝ ժամանակի մարտահրավեր Միջազգային բաց ու թափանցիկ հաղորդակցությունը, գիտական տեղեկության և տվյալների տարածումը, հետազոտական նյութերի փոխանակումը կարող են ոչ միայն ապահովել համաշխարհային գիտական մտքի զարգացում, այլև դառնալ նոր մարտահրավեր ու սպառնալիք՝ տվյալների ոչ պատշաճ մշակման, տարածման ու կիրառման դեպքում: Այս հարցերն են արծարծվել «ASCE-2024» միջազգային գիտաժողովին, որին մասնակցել է նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի․գ․թ․, դոցենտ Տաթևիկ Դավթյանը։
ԵՊՀ-ի ու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանելու վեճերի այլընտրանքային լուծումների բնագավառում իրավական կրթության և գիտահետազոտական ոլորտի կատարելագործումը։
Դասախոսություն՝ նվիրված հայ-սերբական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները հանդիպեցին ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի հետ: Հանդիպման շրջանակում դեսպանը հանդես եկավ դասախոսությամբ՝ ԵՊՀ ուսանողներին պատմելով Սերբիայի վարած քաղաքականության, հայ-սերբական հարաբերությունների, ինչպես նաև գործակցային կապերի հետագա զարգացման հեռանկարների մասին: