ԵՊՀ երիտասարդ ասպիրանտի հետազոտությունը՝ հեղինակավոր գիտական պարբերականում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Արտյոմ Մովսիսյանն արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում է «Ատոմի և միջուկի ֆիզիկա» առարկան, լաբորատոր պարապմունքներ անցկացնում երրորդ կուրսի ուսանողների հետ: Դասավանդելուն զուգահեռ՝ նա կատարում է գիտական հետազոտություն, որն առնչվում է օպտիկական տիրույթի նանոմասնիկներին:
«Մաթեմատիկան ինձ գրավել է դպրոցից, համալսարանը՝ ամուր կապել գիտությանը». ԵՊՀ ասպիրանտ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի ասպիրանտ Արման Բայրամյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է:
Փորձարարական հետազոտությունների նոր հնարավորություն տերահերցային տիրույթում ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի ենթամիլիմետրային ալիքների լաբորատորիայի գիտաշխատողներն արդեն հնարավորություն ունեն տերահերցային տիրույթում փորձարարական հետազոտություններ կատարելու նոր սպեկտրոմետրի միջոցով:
ԵՊՀ պատվիրակությունը Կահիրեում է Աշխատանքային այցով Եգիպտոսում է ԵՊՀ պատվիրակությունը` մասնակցելու Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն հիմնադրամի կազմակերպած «Խաղաղության մշակույթի 3-րդ համաշխարհային ֆորում»-ին։
Հետազոտություն՝ ուղղված կաթի շիճուկի աղազրկման անթափոն եղանակի մշակմանն ու արժեքավոր միացությունների որակական որոշմանը Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետազոտողները, համագործակցելով միմյանց հետ, ուսումնասիրել են կաթի շիճուկից լակտոզի ու լակտուլոզի ստացման արդյունավետ մեթոդը և հետազոտության արդյունքները հրապարակել միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսում։
Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում Համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ և ուսուցիչներ Մերի Հովհաննիսյանի ու Լուիզա Մելքոնյանի նախաձեռնությամբ անցկացվեց դաս-միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան։
ԵՊՀ-ում շրջայց է կատարել մշտադիտարկող պատվիրակությունը Համաշխարհային բանկի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ԵՊՀ և ծանոթացել Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական ու Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնների գործունեության ուղղություններին, իրականացվող ծրագրերին ու հետազոտական նախագծերին։
ԵՊՀ միջազգային գործակցությունը՝ կրթությունն արտերկրում շարունակելու հնարավորություն ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի գործակցության շրջանակում Արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Լաուրա Սեկոյանը կրթությունը շարունակում է Քուվեյթի համալսարանում: Արտերկրում կրթությունը շարունակելու, ԵՊՀ-ում ստացած գիտելիքները կիրառելու, ամրապնդելու և զարգացնելու մասին մեզ հետ զրույցում ներկայացրեց ուսանողը:
Թուրքմենստանի դեսպանի դասախոսությունը ԵՊՀ-ում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում կայացավ Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի դասախոսությունը՝ նվիրված թուրքմեն մեծ բանաստեղծ և մտածող Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին և Թուրքմենստանի արտաքին քաղաքականության հիմնահարցերին:
«Արցախի մասին պատկերացումներն արևմտյան լրատվամիջոցներում». դասախոսություն ԵՊՀ-ում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հրավերով ԵՊՀ այցելեց գերմանացի մեդիափորձագետ, լրագրող Այկե Քրիստիան Պետերինգը և «Արցախի մասին պատկերացումներն արևմտյան լրատվամիջոցներում» խորագրով դասախոսություն կարդաց՝ ներկայացնելով թեմայի շուրջ կատարած իր ուսումնասիրության արդյունքները: