ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները երգի միջազգային մրցույթից վերադարձել են կրկին հաղթանակած «Բալթիկ վոյս» երգի միջազգային ամենամյա մրցույթում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաներ Գայանե Թադևոսյանը և Քրիստինա Դանոյանը զբաղեցրել են առաջին հորիզոնականը՝ գրանցելով հավասար արդյունքներ:
«Օպտիկան և նրա կիրառությունները»․ միջազգային սիմպոզիում ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Օպտիկան և նրա կիրառությունները» խորագրով միջազգային 11-րդ սիմպոզիումը (OPTICS11)` նվիրված ականավոր գիտնական, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի (այժմ՝ Ֆիզիկայի ինստիտուտ) նախկին դեկան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր տնօրեն Միքայել Տեր-Միքայելյանի ծննդյան 100-ամյակին։
«Ռազմավարական պլանավորում»․ վերապատրաստական դասընթաց ԵՊՀ-ում Համալսարանում անցկացված վերապատրաստական եռօրյա դասընթացի նպատակն էր զարգացնել ՀՀ պետական կառավարման մարմիններում ռազմավարական պլանավորում իրականացնողների և քաղաքականություն մշակողների կարողություններն ու հմտությունները:
Համալսարանում մեկնարկել է «Ապաստանը և մարդու իրավունքները» խորագրով դասընթացը ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակում իրավաբանների համար անցկացվում է եվրոպական չափանիշներին համահունչ «Ապաստանը և մարդու իրավունքները» («HELP») խորագրով առցանց դասընթացը:
ԵՊՀ-ում մշակվել են մագիստրոսական կրթական նոր ծրագրեր, որոնք հավանության են արժանացել ԳԽ-ի կողմից Օրակարգային ու ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որի ժամանակ վավերացվել են ամբիոնների վարիչների ընտրությունների վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումների ԳԽ որոշումները, հաստատվել մագիստրոսական կրթական նոր ծրագրեր ու ընդունվել մի շարք նախագծեր։
Եվս մեկ քայլ դեպի միջազգային գիտական հարթակ ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած «Translation Studies: Theory and Practice» (TSTP) գիտական պարբերականը զետեղվել է «DOAJ» միջազգային հեղինակավոր շտեմարանում։
Մեծահասակների դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ դասընթաց ԵՊՀ-ում ԵՊՀ-ում մեկնարկեց «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ. դասավանդման մեթոդաբանություն» խորագրով դասընթացը, որի հիմքում «Curriculum GlobALE»-ի մեթոդաբանությունն է:
«Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագրի 5-րդ սերունդը գերազանցությամբ ավարտեց ԵՊՀ-ն Տեղի ունեցավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Գաղափարից՝ իրականություն. համալսարանականներն առաջարկում են հակաբակտերիական այլընտրանքային միջոց Երբևէ պատկերացրե՞լ եք, որ բակտերիաները կարող են կայունություն ձեռք բերել հակաբիոտիկների հանդեպ, որոնք, հավանական է, «անզոր» դառնան տարբեր հիվանդությունների հարուցիչների դեմ: ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը ներկայացնող թիմը «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի շրջանակում առաջարկել է այդ կայունության հաղթահարման այլընտրանքային տարբերակ և հաղթող ճանաչվել:
«Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր»․ ամառային աշխատարան ԵՊՀ-ում Բնական գիտություններն օգնում են հասկանալ մեզ շրջապատող աշխարհը կառավարող հիմնարար սկզբունքներն ու գործընթացները, պատկերացում կազմել կենդանի օրգանիզմների գործունեության, նյութի և էներգիայի փոխազդեցության, ինչպես նաև տիեզերքի մասին: Այս ամենի շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում առավել ճշգրիտ «հաղորդակցվելու» բնության հետ և մոտ գտնվելու նրան։