ԵՊՀ-ում էր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ԵՊՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտակրթական առաջատար հաստատությունների հետ գործակցային կապերի ամրապնդման նպատակով ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին այցելեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ և ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ դասախոսություն։
ԵՊՀ-ում բացվեց Վրացագիտության կենտրոն ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվեց Վրացագիտության կենտրոն, որը կարևոր հարթակ պիտի դառնա Հայաստանում վրացագիտության զարգացման համար։ Կենտրոնի կրթական և հետազոտական ծրագրերը հարևան Վրաստանի լեզուն, մշակույթը, պատմությունը ճանաչելու և ուսումնասիրելու նոր հնարավորություններ կստեղծեն։ Կենտրոնը նաև կարևոր դեր է խաղալու ԵՊՀ-ի և Վրաստանի առաջատար բուհերի միջև համագործակցության գործում՝ լինելով համատեղ ծրագրերի նախաձեռնող և հարթակ։
Գնահատելով ԵՊՀ զարգացման գործում ունեցած ավանդը․ հոբելյանական միջոցառում ԵՊՀ-ում ԵՊՀ-ում տեղի ունեցավ Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհդի ընդլայնված նիստ՝ նվիրված Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի 60-ամյակին։
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկը տրված է։
Բուհ-դպրոց կապի ամրապնդումը՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի օրակարգում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը մարտի երկրորդ տասնօրյակում հյուրընկալեց Երևանի և ՀՀ մարզերի միջնակարգ ու ավագ շուրջ 76 դպրոցների 1054 աշակերտների:
Մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դեկան Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը, որն աննախադեպ է իր բովանդակությամբ և ուղղվածությամբ:
Մեծահասակների ուսումնառությունը և կրթությունը՝ համաժողովի առանցքում ԵՊՀ-ում անցկացվեց «Մարաքեշ 2022–Երևան 2023-2024. մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) գլոբալ և լոկալ միտումներ» խորագրով համաժողովը, որով ամփոփվեց դեռևս 2023 թ. մեկնարկած ծրագիրը, ինչը նպատակ ուներ դիտարկելու մեծահասակների կրթության հնարավորություններն ու խնդիրները:
ԵՊՀ-ում քննարկվեցին հանրապետության հիդրոօդերևութաբանության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները Երևանի պետական համալսարանում անցկացվեց Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական օրերին նվիրված հանրապետական գիտաժողով, որի շրջանակում քննարկվեցին հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները։
ԵՊՀ-ն՝ միջմշակութային արժեքների հաղորդակցության խաչմերուկ ԵՊՀ-ում անցկացվեց «Էրազմուս» Երևանի ուսանողական ցանցի կազմակերպած «Միջմշակութային երեկոն»` հայ և օտարերկրյա ուսանողներին համախմբելու, ինտերակտիվ միջավայրում տարբեր երկրների մշակույթներին ծանոթացնելու, ինչպես նաև «Էրազմուս» ուսանողական ցանցի գործունեության հնարավորությունները ներկայացնելու նպատակով:
Հոգեբանության բնագավառի արդիական խնդիրները՝ սեմինար-քննարկումների առանցքում ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնում անցկացվեց «Հոգեթերապիայի հոգեսոմատիկ խանգարումների խնդիրը․ դուալիզմից մինչև ամբողջական մոտեցում և գեշտալտ թերապևտիկ հեռանկարները» խորագրով սեմինար։