Մասնակցությունը միջազգային կրթական ծրագրերին՝ մասնագիտական կարողությունների զարգացման երաշխիք ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի չորս ուսանողներ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել են Բրյուսելի ազատ համալսարանում (Բելգիա) և ձեռք բերած գիտելիքներն ու փորձն այժմ կիրառում են ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիաներում հետազոտական աշխատանքներ կատարելիս: Նրանք ներգրավված են ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի գիտական խմբի հետազոտական աշխատանքներում։
Համալսարանը՝ տարբեր մշակույթների խաչմերուկ. ԵՊՀ-ում անցկացվեց Իբերոամերիկյան փառատոն-էքսպո ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, Ռոմանական բանասիրության ամբիոնի և ՀՀ-ում իսպանախոս երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների համագործակցության շրջանակում։ ԵՊՀ-ում անցկացվեց Իբերոամերիկյան փառատոն-էքսպո՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանելու իսպաներենի և իսպանախոս երկրների մշակույթի տարածումը:
Մաթեմատիկայի դերը զարգացող աշխարհում․ ԵՊՀ-ում է Ռոչեստերի համալսարանի դասախոսը Ռոչեստերի համալսարանի (ԱՄՆ, Նյու Յորք) մաթեմատիկայի դասախոս Սևակ Մկրտչյանը Ֆուլբրայթի գիտական ծրագրի շրջանակում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում անցկացնում է «Պատահական պրոցեսներ» դասընթացը՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով համալսարանականներին։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը 25 տարեկան է Հայ մամուլի օրը` հոկտեմբերի 16-ին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը նշեց հիմնադրման 25-ամյակը և հայերեն առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարար»-ի 230-ամյակը:
Ազատությունը՝ մտքի ազատականացման արդյունք․ ժամանակավոր ցուցադրություն ԵՊՀ պատմության թանգարանում ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» խորագրով ցուցադրության բացումը: Ժամանակավոր ցուցադրության շրջանակում ներկայացված նմուշները «Ձնհալի տարիների», մտքի ազատականացման ժամանակաշրջանի մասին են և ընդգծում են Արևմուտքի հագուկապի ներմուծումը, ազատական շարժումների ակտիվացումը (հիպիզմ, այլախոհություն), երաժշտական ճաշակի, մասնավորապես ռոքի ի հայտ գալը, սրճարանային մշակույթի ակտիվացումը, որոնց ակունքներում օրեցօր ակտիվացող և ԽՍՀՄ կաղապարված կյանքից հրաժարվող երիտասարդներն էին։
Հանդիպում ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներին հետ հանդիպման ընթացքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց դրամավարկային քաղաքականության ընթացիկ մարտահրավերները։
Կարևորելով ֆրանսերենի և ֆրանսիական գրականության հանրահռչակումը․ գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում անցկացվեց «Ֆրանսիական գրականության օրեր» խորագրով եռօրյա գիտաժողով, որը նպատակ ուներ բարձրացնելու ֆրանսերենի և ֆրանսիական գրականության իմացության գիտական մակարդակը զեկուցումների, դասախոսությունների, ֆիլմերի ցուցադրությունների միջոցով:
Աշխարհաքաղաքական զարգացումները՝ ակադեմիական համայնքի գիտական վերլուծություններում. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում անցկացվեց «Եվրասիական խաչմերուկների աշխարհաքաղաքականություն. փոխակերպումներ, մարտահրավերներ և զարգացման ուղիներ» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցեցին գիտնականներ 10 երկրներից։ Բանախոսներն անդրադարձան միջազգային իրավունքին, դիվանագիտությանը, պատերազմներին, միգրացիային և միջազգային հարաբերություններին վերաբերող կարևոր այլ հիմնահարցերի։
Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որի նպատակն էր վերարժևորել մարդու հոգեկան առողջության պահպանման կարևորությունը և հոգեբանական գործնական աշխատանքների միջոցով ցույց տալ հոգեկան առողջության պահպանմանն ուղղված հիմնական քայլերը։
Հայ ժողովրդի ժառանգությունը պատմության ելևէջներում․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում մեկնարկեց «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Պատմության ֆակուլտետի հիմնադրման 105-ամյակին։