ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԻԻՀ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԻՄԱՄ ԽՈՄԵՅՆԻԻ ՄԱՀՎԱՆ 29-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ Այսօր Մայր բուհում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը համատեղ կազմակերպել էին ԻԻՀ հիմնադիր, հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցին նվիրված գիտաժողով:
«ԵՊՀ-Ն ՈՒՆԻ ՀՐԱՇԱԼԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ, ԲԱՅՑ ԿԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԴՐԵՐԻ ՊԱԿԱՍ». ՎԱՐԴԱՆ ՄԱՐՏԻԿՅԱՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Վարդան Մարտիկյանը ներկայումս մագիստրոսական կրթություն է ստանում Բուրգունդիա պատմական շրջանի վարչական կենտրոն Դիժոնում: Վարդանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, կրթության առանձնահատկությունների, երկու համալսարանների տարբերությունների և նրա հետագա անելիքների մասին:
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՌՈԶ Է, ԱՅՆ ՆՄԱՆ Է ԱՍՏՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ՄԱՐԴՈՒ». ՌՈՒԲԵՆ ԵՍԱՅԱՆ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 2-րդ կուրսի ուսանող Ռուբեն Եսայանը «Յութուբ»-ում ունի իր հաղորդումն ու ալիքը: Ալիքն ունի մոտ 30.000 հետևորդ և 6 միլիոն հանրագումարային դիտումներ: Մեզ հետ զրույցում Ռուբենը պատմեց յութուբյան տիրույթի գաղտնիքների, հայկական «Յութուբ»-ի առանձնահատկությունների և յութուբյան ալիք ունենալու առաջին երեք քայլերի մասին
«ԴԵՄ ԵՆՔ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԻՆ». ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ «ՀՀ զինապարտության մասին» նոր օրենքում տարկետման իրավունքին վերաբերող դրույթների, սահմանված չափանիշների, ինչպես նաև Մայր բուհում վերջերս ծավալված գործընթացների մասին լրագրող Վարդուհի Զաքարյանը զրուցել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԶԳԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻ 120-ԱՄՅԱԿԻՆ ԵՊՀ-ում անցկացվում է հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի 120-ամյակին նվիրված միջազգային խոշոր գիտաժողով: Նշենք, որ Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով մեկնարկել է մայիսի 27-ից: Այն անցկացվում է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ:
ALL YOU NEED IS PR. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԴԱՍԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ Այսօր՝ մայիսի 31-ին, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները կազմակերպել էին հանդիպում դասախոսների և շրջանավարտների հետ՝ համակողմանի ներկայացնելու մասնագիտության կարևորությունը, ծրագրի բովանդակությունը և շրջանավարտների հաջողության պատմությունները։
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը:
«Դասից դուրս» Աննա Ավակիմյանի հետ «Դասից դուրսը» հարցազրույցների շարք է մեր դասախոսների հետ: Մեր հյուրը ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետի Գերմանական ամբիոնի դասախոս Աննա Ավակիմյանի հետ: -Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը,եթե ունեք: -Լինել պարզ,բաց և հնարավորինս պոզիտիվ: -Արվեստը կյանքի… -Մեծ մասն է.արվեստը...
ԱՐԻ ՔԵԶ ՄՈՏԻՎԱՑՆԵՄ Սովորելու, աշխատելու, ստեղծելու ուզարգանալուհամարպետքէկամք, նպատակասլացությունուցանկություն: Ժամանակակիցտերմինով՝մոտիվացիա: Հարցազրույցներիշարքիմիջովկպարզենք, թեինչնէոգևորումուսանողներին: Ամենինչլավկլինի Աննա Հարությունյան Արմենի ք. Երևան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, «Հասարակայնության հետ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2018թ. մայիսի 29-ից «ԵՊՀ ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, սահմանազանցելով խաղաղ հավաքների անցկացման իրենց իրավունքը, մտել են ԵՊՀ վարչական համալիր և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք դրսևորելով ԵՊՀ աշխատակազմի նկատմամբ՝ ներկայացրել են անհիմն ու անիրավաչափ պահանջներ, խաթարել են ԵՊՀ բնականոն գործունեությունը, զբաղեցրել են վարչական տարածքներ, բռնություն են գործադրել ԵՊՀ ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և վիճակը գնահատվում է ծանր: