- Գլխավոր
- Նորություններ
- «Դասից դուրս» Աննա Ավակիմյանի հետ
Մայիս 31, 2018 | 14:16
«Դասից դուրս» Աննա Ավակիմյանի հետ
«Դասից դուրսը» հարցազրույցների շարք է մեր դասախոսների հետ: Մեր հյուրը ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետի Գերմանական ամբիոնի դասախոս Աննա Ավակիմյանի հետ:
-Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը,եթե ունեք:
-Լինել պարզ,բաց և հնարավորինս պոզիտիվ:
-Արվեստը կյանքի…
-Մեծ մասն է.արվեստը թույլ է տալիս մարդուն տեսնել գեղեցիկը,ստեղծագործել:
-Երաժշտությունը…
-Այն պետք է լսել…ցավոք,նվագելն ինձ մոտ չի ստացվում(ծիծաղում է):
-Գիրք,որը փոխեց Ձեր հայացքները:
-Դա կախված է այն բանից,թե որ տարիքում ես ընթերցում գիրքը:Բայց կնշեմ Ստենդալի <<Կարմիրն ու սևը>>:
-Ձեզ մոտիվացնում է(են)…
-Լավ մարդիկ:
-Ի՞նչն է Ձեզ ժպիտ պարգևում:
-Բնությունը,ամեն առավոտ Արարատին նայելը իմ պատուհանից,իսկ ամենաշատը՝ մարդկանց գեղեցիկ դեմքերը:
-Ի՞նչը կտխրեցնի Ձեզ:
-Ցավը,որ կարող եմ տեսնել երեխաների ու ծերերի աչքերում:
-Այսօրվա սերունդը…
-Պրոգրեսիվ,ճիշտ նպատակների տեր,խելացի սերունդ ունենք:
-Դասախոս լինելը…
-Առաջին հերթին մարդ լինելն է:
-Լավ ապագա կերտելու համար կարևոր է…
-Ունենալ լավ դաստիարակություն և կրթություն:
-Ի՞նչ է պետք լավ կրթության համար:
-Լավ նպատակներ ու լավ ուսուցիչներ:
-Հայաստանում հնարավոր է…
-Հայաստանում ամեն ինչ է հնարավոր:
-Ինչպե՞ս եք արտահայտում բարկությունը:
-Արտասվում եմ,ինչպես ցանկացած իրավիճակում(ծիծաղում է):
Արփի Բարսեղյան