«Սև ծով. պատումներ, տարածքներ, հեռանկարներ» խորագրով համաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում անցկացվեց «Սև ծով. պատումներ, տարածքներ, հեռանկարներ» խորագրով կոնֆերանս՝ նվիրված Սևծովյան տարածաշրջանին:
Եվրոպական համալսարանների ներկայացուցիչները ԵՊՀ-ում են. գործակցային հարաբերությունների ընդլայնումը՝ քննարկման առանցքում ԵՊՀ-ում հյուրընկալվել են եվրոպական մեկ տասնյակից ավելի բուհերի ներկայացուցիչներ՝ «Միջազգայնացում և միջմշակութային հաղորդակցություն» թեմայով միջազգային աշխատաժողովին մասնակցելու նպատակով: «Էրազմուս+» ծրագրի շրջանակում անցկացվող աշխատաժողովի մասնակիցները ներկայացնելու են միջազգայնացման գործընթացի իրենց փորձառությունը, քննարկվելու են ոլորտում առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում էր CNN-ի փոխնախագահը Օրերս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվեց CNN-ի փոխնախագահ, արաբերեն բաժնի գլխավոր խմբագիր Քերոլայն Ֆարաջը: Նա ավելի քան 30 տարվա փորձառությամբ հայտնի և մրցանակակիր լրագրող է, իսկ CNN-ին միացել է 2001 թվականին: 2002-ին գործարկել է «CNN Arabic»-ը՝ ղեկավարելով այն տարածաշրջանային մեծ իրադարձությունների ժամանակ:
«BBC Media Action»-ի հետ համագործակցության նոր շրջափուլ. փաստերի ստուգման ոլորտում «BBC Verify»-ի փորձառության գաղտնիքները Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների համար ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և «BBC Media Action»-ը մոտ մեկ տարի է, ինչ համագործակցում են՝ նպատակ ունենալով թարմացնելու և բարելավելու «Լրագրություն» բակալավրի կրթական ծրագիրը՝ կենտրոնանալով «Թվային լրագրություն» և «Փաստերի ստուգում» դասընթացների վրա։
Պարգևներ ԵՊՀ ռեկտորին և Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը պարգևատրվել են «Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի 20-ամյակի» մեդալով։
Միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների հանրահռչակման համար՝ նպաստելով աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների և փորձագետների միջև գործակցային կապերի ամրապնդմանը։
ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ Հայդելբերգի համալսարանի պրոֆեսոր Բերնդ Բրաունը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Հարավային Կովկասը Գերմանիայի արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ պատմաբան և քաղաքագետ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվ գործիչ, բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ, «Ֆրիդրիխ Էբերտի տուն-թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայդելբերգի համալսարանի դասախոս և պատվավոր պրոֆեսոր Բերնդ Բրաունը։ Դասախոսության նպատակն էր ներկայացնել հայ-գերմանական գիտակրթական կապերը՝ ուղենշելով երկու երկրների կրթական հաստատությունների միջև առկա գործակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Հայաստանի ջրային պաշարների արդյունավետ կառավարման ուղիները՝ ԵՊՀ գիտնականի ուսումնասիրության առարկա ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանի ներկայացրած նախագիծը հաղթող է ճանաչվել ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթում։ Նախագծի նպատակն է գտնել ՀՀ ջրային պաշարների արդյունավետ կառավարման ուղիներ:
Դասախոսության առանցքում՝ մրցակցության պաշտպանության դերը շուկայի կարգավորման մեջ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համագործակցության շրջանակում ուսանողների համար անցկացվեց «Արդար խաղի կանոնները. մրցակցության պաշտպանության դերը շուկայի կարգավորման մեջ» խորագրով դասախոսություն։
Մեկնարկեց ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 10-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում մեկնարկեց Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։ Այս տարվա գիտաժողովը նշանավորվում է նրանով, որ կառույցը տոնում է ստեղծման 77-ամյակը։