«ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՊԻՏԱԼՈՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Դեկտեմբերի 22-ին ԵՊՀ-ում կայացավ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին նվիրված քննարկում, որի ընթացքում Սանկտ Պետերբուրգի եվրոպական համալսարանի անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի տնօրեն Սվետլանա Լավրովան ներկայացրեց ռուսաստանյան փորձի առանձնահատկությունները, իսկ ԱԺ-ում շրջանառվող օրենքի նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանը ներկայացրեց օրենքի առանձնահատկությունները և այն ակնկալիքները, որ հայաստանյան կրթական, գիտական, սպորտային, մշակութային և այլ հաստատություններ կարող են ունենալ նման հիմնադրամներից։
ԵՊՀ-Ն ԻՐ ՆԵՐՈՒԺՈՎ ՊԱՏՐԱՍՏ Է ՆՊԱՍՏԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ Պետության էկոլոգիական գործառույթի, էկոլոգիական անվտանգության, մարդու էկոլոգիական իրավունքների ամրագրման և պաշտպանության հարցերը մշտապես եղել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ուշադրության կենտրոնում։
ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ռուսական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ Մոսկվայի հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևան։
«ԵՊՀ ՏՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ». ՄԵՐԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակ է շնորհել համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանող Մերի Մաթևոսյանին: Մերիի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթի ժամանակ ներկայացրած թեմայի կարևորության, ինչպես նաև իրավական պետության զարգացման գործում լրագրողների դերի մասին:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԾ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԻՇՈՒՄ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ԵՊՀ դատական նիստերի դահլիճում պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի վաստակաշատ դասախոս, դոցենտ Գևորգ Հովսեփյանի հիշատակին:
ԱՐԱԲԵՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ արաբագիտության ամբիոնը կազմակերպել էր Արաբերենի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի ժամանակ ուսանողները ներկայացրին վերջին տարիներին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի կատարած աշխատանքները՝ մատնանշելով դրանց նշանակալի դերն իրենց գիտահետազոտական գործունեության ընթացքում։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՉԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում արցախցիներին 75 ժամ թողել էր առանց գազի:
ԵՊՀ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում մեկնարկեց «Գերմաներենը և ձեռներեցությունը» խորագրով եռօրյա սեմինար:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԿՍԱԾ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻՑ «Պերցեպտիվ գործընթացների հոգեբանություն և պրակտիկում» առարկայի շրջանակում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողներն ամրապնդում են տեսական ու գործնական գիտելիքները՝ ձեռք բերելով հետազոտական հմտություններ:
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում: