ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցած ավելի քան 40 դպրոցականներից հաղթող ճանաչվեցին երեքը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐ» ԾՐԱԳՐԻ 4-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ԵՊՀ 16 ուսանողներ արժանացել են դրամական պարգևների և հավաստագրերի:
ԵՊՀ-ՈՒՄ Է ՍՈՐԲՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում դասախոսություններ է կարդացել Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Փարիզի Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի («Ecole Pratique des Hautes Etudes») Կովկասի լեզուների և բանասիրության բաժնի դոկտոր Ժիլ Օտիեն:
ԵՊՀ-Ն՝ «ԴԻՋԻԹԵՔ-2022»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ԴիջիԹեք-2022» ցուցահանդեսը, որին ներկայացուցչական տաղավարով մասնակցում է նաև Երևանի պետական համալսարանը:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ Աշխարհում գոյություն ունեցող ամենափոքր միջատը` մակաբուծային կրետը, ընդամենը 0,005 դյույմ (0,127 մմ) երկարություն ունի. այդ անողնաշարավորն անզեն աչքով գրեթե անտեսանելի է: Որքան էլ զարմանալի է, ոլորտի մասնագետներին հաջողվում է ուսումնասիրել դրանց կառուցվածքն ու կենսագործունեությունը, զարգացումը, տարածվածությունը, ձևերի բազմազանությունն ու կապը միջավայրի հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է ՔԻՄԻԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ Օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 96 աշակերտներից վեցն արժանացել են 1-ին, յոթը՝ 2-րդ, տասնհինգը՝ 3-րդ կարգի մրցանակների, ինչպես նաև շնորհվել են հատուկ անվանակարգերով մրցանակներ և գովասանագրեր:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ Oլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 96 աշակերտները հանրապետական փուլում պայքարելու են հաղթողի կոչման համար:
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ «ՀՈՐԻԶՈՆ-2020 ՄԵԳԱ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԼԻՏՎԱ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի բարձրամոլեկուլային միացությունների (ԲՄՄ) լաբորատորիայի գիտական խումբը հետազոտական աշխատանքներ է կատարում Լիտվայի Հանրապետության «Նանովերսա» ընկերությունում (ք. Կաունաս):
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԸՆՁԵՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Այժմ աշխարհում խոսում են շուրջ 7000 լեզվով, որոնցից է բազմադարյա պատմություն ունեցող հայոց լեզուն: Հայ գրերի գյուտով (405 թ․) սկսվեց հայերենի զարգացման գրավոր շրջանը՝ զարկ տալով պատմագրության, փիլիսոփայության, թարգմանական և կրոնական գրականության, ինչպես նաև ճարտախոսության ձևավորմանն ու բուռն վերելքին։
ՈՒՍԱՆՈՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ. ՈՒՂԵՑՈՒՅՑ Երևանի պետական համալսարանում յուրաքանչյուր ուսանողի համար լրացվում է ակադեմիական տեղեկագիր, որտեղ արտացոլվում է ուստարվա ընթացքում ուսանողի կատարած աշխատանքի ծավալը, ուսումնական գործունեության արդյունքները, կրթական ձեռքբերումների որակն ու առաջադիմության ցուցանիշները: