ԵՊՀ ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐԻ՝ ՊԱՐԱՆԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում կայացավ պարանաձգության առաջնությունը: Թեժ մրցապայքարում ԵՊՀ թիմը գրավեց առաջին հորիզոնականը:
«ԵՊՀ ՈՒԳԸ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ ԱԿՏԻՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ». ՎԱՐԴԱՆ ԼԱԲԼԱՋՅԱՆ Վարդան Լաբլաջյանը ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատուն է: Մեզ հետ զրույցում Վարդանն անդրադարձել է ԵՊՀ ՈՒԳԸ իր անդամակցությանը, դրա շրջանակում միջազգային ճանաչում ունեցող համալսարանների հետ նոր կապերի ձևավորմանն ու առկա համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ապագայի իր ծրագրերին:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «MINERVA» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ Լիեժում մեկնարկել է «MINERVA» (Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում) ծրագրի շրջանակում անցկացվող հերթական աշխատաժողովը, որին մասնակցում են ծրագրում ներգրավված բուհերի, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները:
ԵՊՀ ՖՈՒՏԶԱԼԻ ԹԻՄՆ ԱՆՑԵԼ Է ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ ֆուտզալի առաջնությանը ԵՊՀ թիմը 6-2 հաշվով հաղթեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմին և անցավ կիսաերափակիչ փուլ:
ԵՊՀ ՎՈԼԵՅԲՈԼԻ՝ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԹԻՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐԻՆ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում կայացավ վոլեյբոլի՝ աղջիկների առաջնությունը, որին մասնակցեցին 8 բուհերի թիմեր:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ Երևանի պետական համալսարանի ԳԽ դահլիճում կայացավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի հրատարակած «Քաղաքացիական դատավարություն», «Վարչական դատավարություն» և «Հողային իրավունք» առարկայական դասագրքերի շնորհանդեսը:
«ԱՐԵՎՈՐԴԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՖԻԼՄԵՐ ԵՊՀ-ում ցուցադրվել է երկու ֆիլմ, մեկը՝ ԱՄՆ արտադրության կարճամետրաժ «Կատարյալ աղետ» ֆիլմը, երկրորդը՝ Բոլիվիայի արտադրության երկարամետրաժ ֆիլմը՝ «Թող լինի ջուրը Անդերից մինչև Ամազոն» վերնագրով:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՊՀ-ում տրվեց համալսարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հինադրամի համագործակցության շրջանակում կազմակերպվող հանդիպումների մեկնարկը։
«ԵՊՀ-Ն ԸՆՏՐԵԼԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ԼԱՎԱԳՈՒՅՆԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԻՄ ՁԳՏՄԱՄԲ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԶԱՐՈՒՀԻ ԲԵՋԱՆՅԱՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Զարուհի Բեջանյանը համալսարանական ակտիվ կյանքով է ապրում: Նա մեզ հետ զրույցում պատմել է համալսարանի, կրթական ծրագրերի ընձեռած հնարավորությունների, իր հաջողություններում կրթության կարևորագույն դերի մասին:
«ԲՈԼՈՐ ԿՈՒՐՍԵՐԻ ԱՎԱԳՆԵՐԻՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՔԵՐՈՎ»․ ԷԴՈՒԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ ԵՊՀ ֆակուլտետների տարբեր կուրսերի ավագների մասնակցությամբ տեղի ունեցավ նիստ, որի ընթացքում վերջիններս ծանոթացան ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնին կից գործող՝ կուրսերի ավագների խորհրդակցական մարմնի գործունեությանը, առաջիկա ծրագրերին և նպատակներին: