ԵՊՀ-ում մեկնարկեց «Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2024» միջազգային համաժողովը Ս․թ․ հուլիսի 8-12-ը Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2024» («YereMUN 2024») միջազգային համաժողովը։ Միջազգային այս համաժողովի շրջանակում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում դինամիկ բանավեճերի ընթացքում ներկայացնելու որևէ երկիր ՄԱԿ-ի կոմիտեում, ինչպես նաև քննարկելու համընդհանուր հարցեր։
Քննարկման առանցքում էին մաթեմատիկական ուղղությունները. ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային գիտաժողով Ֆունկցիաների տեսություն, հարմոնիկ անալիզ, գծային և ոչ գծային դիֆերենցիալ հավասարումներ, սպեկտրալ վերլուծություններ. այս և մաթեմատիկական մի շարք այլ ուղղությունների վերաբերյալ քննարկումներ անցկացվեցին «Մաթեմատիկական անալիզ, դիֆերենցիալ հավասարումներ և կիրառություններ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում՝ համախմբելով անվանի բազմաթիվ մաթեմատիկոսների:
ԵՊՀ-ում գործում է մարզասրահ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով Բացվեց ԵՊՀ մարզասրահը (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի մասնաշենք), որն աշխատում է ամեն օր՝ ժամը 10։00-22։00-ն։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն ընդլայնում է գործակցությունը «BBC Media Action»-ի հետ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «BBC Media Action»-ի համագործակցության շրջանակում համալսարանում հյուրընկալվել էր վիդեո և մոբայլ լրագրության մասնագետ Փոլ Մայլսին՝ դասախոսների համար անցկացնելով վերապատրաստման եռօրյա դասընթաց։
Մուտք գործելով մասնագիտական կյանք․ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտներն ստացան իրենց ավարտական վկայականները ԵՊՀ-ն մասնագիտական մեծ ճանապարհորդության ուղարկեց իր հնագույն ֆակուլտետներից մեկի՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 100-րդ շրջանավարտներին՝ օրը հիշարժան դարձնելով տոնական միջոցառմամբ:
Իսպանական մշակույթ, կրթություն և հաղորդակցություն. ԵՊՀ-ում անցկացվեց եռօրյա դասընթաց Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Իսպանական մշակույթը և Իսպանիայի դեմոկրատական ու եվրոպական կառուցումը. հաղորդակցություն, գրականություն, թատրոն, կինո, երաժշտություն» խորագրով եռօրյա դասընթացը, որի նպատակն էր ներկայացնել իսպանական մշակույթի առանձնահատկությունները, ինչպես նաև մշակույթի, կրթության և համալսարանական հետազոտությունների դերը Իսպանիայի ժողովրդավարության կերտման գործում:
ԵՊՀ պրոֆեսորը՝ «Աշխարհացույց»-ի նոր բացահայտումների հեղինակ V դարում Մովսես Խորենացու կազմած, այնուհետև VII դարում Անանիա Շիրակացու կողմից լրացված «Աշխարհացույցը» շարունակում է մնալ գիտնականների ուշադրության կենտրոնում։ ԵՊՀ hամաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պ․գ․դ, պրոֆեսոր Հակոբ Հարությունյանը «Աշխարհացույցի» մասին հեղինակել է ավելի քան 40 գիտական հոդվածներ, որոնցից 7-ը տպագրվել են «Scopus» միջազգային գիտական շտեմարանում ներկայացված բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում:
Սոցիալական ազդեցությամբ ստարտափներին կտրամադրվի ֆինանսավորում․ ԵՊՀ բիզնես ինկուբատորի նոր նախաձեռնությունը ԵՊՀ բիզնես ինկուբատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում անցկացվեց սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափ գաղափարների ընտրություն: Ներկայացված 17 խմբերից ընտրվեցին լավագույն 6-ը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներին ներկայացվեցին ՄԻՊ գրասենյակում աշխատելու հնարավորությունները Երևանի պետական համալսարանում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, ինչպես նաև շրջանավարտների տվյալների հավաքագրման գործընթացը, որին հրավիրված էին նաև ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները՝ ներկայացնելու գրասենյակում առկա թափուր հաստիքները։
«Հայ-գերմանական գիտության օր». գիտական միջոցառում ԵՊՀ-ում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության՝ վերջին տարիների գիտական ձեռքբերումներն ամփոփելու, հետազոտությունների, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում գործակցային կապերի ամրապնդման և ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով ԵՊՀ-ում անցկացվեց գիտական երկօրյա միջոցառում: