«ԱՅՍ ՕՐԸ ՀՐԱՇԱԼԻ ԱՌԻԹ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ, ՈՐ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱ՝ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ, ԳԵՂԵՑԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԽՈՍԵԼԸ ՆՈՐԱՈՃ Է». ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է Մայրենի լեզվի միջազգային օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբերին, և 2000 թվականից սկսած՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:
«ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ՝ ԱՆԿԱԽ ՄԱՇԿԻ ԳՈՒՅՆԻՑ» . ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԻՆ ԼՅՈՒԹԵՐ ՔԻՆԳԻՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի արտաքին կապերի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր «Մարտին Լյութեր Քինգ. Ես ունեմ երազանք» խորագրով միջոցառում:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից հրապարակված փաստաթղթում ներկայացվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ համակարգային խնդիրները:
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների նախասրահում, ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Գևորգյան հոգևոր ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում այսօր «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» (FMD K&L Europe) ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդես են եկել մասնագիտական դասընթացով:
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ՆԵՐԿԱ ՉԷՐ Այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր:
ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» խորագրով, որը վարում էր փաստերի ստուգման մասնագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Հարություն Ծատրյանը:
«ԱՊԱՌԱԺ» ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲՆ ԻՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ Երևանի պետական համալսարանի «Ապառաժ» լեռնագնացության ակումբն Իրանում մասնակցել է Լեռնագնացության և մագլցման ասոցիացիաների միջազգային միության («UIAA») կողմից կազմակերպված վարպետության դասընթացների և Քերման քաղաքի սառցե մագլցման մրցույթին։
ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որի նպատակն է նպաստել լրագրողների իրավական գրագիտության բարձրացմանը, այդ թվում՝ լրագրողների, իրավաբանների համար «Մեդիա իրավունք» մագիստրոսական կրթական ծրագրի միջոցով:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐՔԵՐ՝ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ ԸՆԴԱՌԱՋ Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է Գիրք նվիրելու օր, որը նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձին: Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, հետևելով օրվա խորհրդին, ուսանողներին նվիրեց մասնագիտական գրքեր՝ այդ կերպ խթանելով ուսանողների բարձր առաջադիմությունը: