- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Փետրվար 20, 2020 | 15:23
Կրթություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում այսօր «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» (FMD K&L Europe) ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդես են եկել մասնագիտական դասընթացով:
«ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ՍՊԸ-ն միջազգային ՊՀԿ է, որը միջազգային դեղագործական և բուժպարագաների ընկերությունների համար առաջարկում է «ICH GCP» համատեղելի կլինիկական հետազոտական ծառայությունների ամբողջական փաթեթ:
Դասընթացի նպատակների, ուսանողների ներգրավվածության մասին ysu.am-ը զրուցեց «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ՍՊԸ-ի դեղերի կանոնակարգման բաժնի ղեկավարի տեղակալ Վահե Հունանյանի հետ:
Մասնագետը, որը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտ է եղել, նշեց, որ վերոնշյալ դասընթացների միջոցով նպատակ ունեն իրենց գործնական գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու ուսանողներին՝ նպաստելով նրանց՝ ոլորտի համար փորձառու մասնագետներ դառնալուն:
«Մեր նպատակն է վերոնշյալ դասընթացները դարձնել շարունակական՝ ներառելով ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների ավելի լայն խմբեր»,- ասաց Վ. Հունանյանը:
Դասընթացի ժամանակ մասնագետներն անդրադարձան կլինիկական հետազոտությունների, դեղերի ծագման, հայտնագործման, հետազոտման, արտադրության փուլերին և առանձնահատկություններին:
Նշենք, որ մասնագիտական դասընթացը կազմակերպվել էր փորձնական նպատակով, հետագայում 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների համար 6-ամսյա դասընթաց և վերապատրաստման ծրագիր անցկացնելու ակնկալիքով:
Անգին Խաչատրյան