ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 148 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում այսօր հերթական անգամ հյուրընկալվել էին աշակերտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ԵՊՀ-ում պահպանվում է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունների վերաբերյալ տեղեկությունների առաջին գրանցամատյանը, ըստ որի՝ թեկնածուական ատենախոսության առաջին պաշտպանությունը տեղի է ունեցել 1938 թվականին, իսկ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը՝ 1943 թվականին:
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ․ «ՏՕՊԱՍ» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «ՏՕՊԱՍ»-ի (TOPAS- From Theoretical-Oriented to Practical education in Agrarian Studies) «Տեսական ուղղվածությունից գործնական կրթությանը նվիրված Ագրարային կրթության» ծրագրի հերթական խորհրդակցությունը։
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, մրցույթն անցկացվելու է մարտի 23-ին: Դրան կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք:
«ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ 8-րդ մասնաշենքի նախասրահում «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն այսօր կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք:
ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՊՀ ԹԻՄԻՆ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած Երևանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լևոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին և ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին:
«Նորարարական դասավանդումը եվ ուսումնառությունը բուհերում» միջազգային գիտաժողով-աշխատաժողով՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկեց «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագծի շրջանակում իրականացվող «Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովը, որը նվիրված է ԵՊՀ 100-ամյակին:
Ակտիվ ուսուցում մեթոդի արդյունավետությունը. Գոհար Մադոյանը ստացած գիտելիքները փոխանցել է գործընկերներին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի ասիստենտ Գոհար Մադոյանը նոյեմբերի 9-18-ը մասնակցել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացվող «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին և ստացած նոր գիտելիքները փոխանցել գործընկերներին:
Ավստրիայում վերապատրաստված դասախոսն իր ստացած գիտելիքները փոխանցում է գործընկերներին «ERASMUS+ PRINTeL» նախագծի դասախոսների վերապատրաստման շրջանակում ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Արթուր Ավագյանը մասնակցել է Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաններում կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցած «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով դասընթացին և այժմ վերապատրաստում է իր գործընկերներին:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15 դասախոս ծանոթացել է դասավանդման գործընթացում կիրառվող նորագույն մեթոդաբանությանն ու հատուկ գործիքներին «Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը մասնակցել է Բարսելոնայի համալսարանում տեղի ունեցած «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ M-learning և gamification» խորագրով վերապատրաստման դասընթացներին և ստացած գիտելիքները փոխանցել ֆակուլտետի իր գործընկերներին: